Գլխավոր տեղեկություն
Номер
N 1818-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2011
Дата вступления в силу
30.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1818-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 921-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Սպայկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 921-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «2010 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2012 թվականի փետրվարի 1-ը» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 3-րդ, 4-րդ, 5-րդ և «Ընդամենը» տողերում`

ա. «Արժեքը (դրամ)» սյունակում «329,074,520», «253,014,410», «9,584,140» և «3,465,774,290» թվերը համապատասխանաբար փոխարինել «525,205,000», «403,874,000», «15,300,000» և «3,818,480,220» թվերով,

բ. «Ներմուծման ժամկետը» սյունակում «2010 թ. 3-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2012 թ. 1-ին եռամսյակ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 30

Երևան