«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 դեկտեմբերի 2011 թ. |
թիվ 331-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ իրենց գործունեության տեսակը փոփոխող վարկային կազմակերպությունները պարտավոր են որպես բանկ գրանցվելու և լիցենզավորվելու կապակցությամբ տեղեկացնել իրենց հաճախորդներին վարկային կազմակերպության գործունեության տեսակը փոփոխությունների վերաբերյալ,
նպատակ ունենալով ապահովել վարկային կազմակերպությունների կողմից հաճախորդների պատշաճ և ժամանակին տեղեկացումը,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.2-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) 17-րդ կետի 2-րդ ենթակետում «իրադարձությունների տարեթվերը),» բառերը փոխարինել «իրադարձությունների տարեթվերը):» բառերով:
2) 17-րդ կետի 2-րդ ենթակետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Այն վարկային կազմակերպությունները, որոնք նախատեսում են փոփոխել իրենց գործունեության տեսակը, Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում «Ընդհանուր տեղեկություններ» մասում պետք է տեղադրեն տեղեկատվություն առնվազն հետևյալի մասին.
ա. Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման (գրանցվել և լիցենզավորվել որպես բանկ) որոշման մասին:
բ. Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխմանը Կենտրոնական բանկի նախնական հավանության տրման ամսաթիվը:
գ. Որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիա ստանալու նպատակով Կենտրոնական բանկ դիմելու` վարկային կազմակերպության կողմից նախատեսվող մոտավոր ժամկետը:
դ. Հեռախոսահամար և (կամ) կապի այլ միջոցներ, որով հնարավոր է մանրամասն տեղեկություններ ստանալ վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ:»:
3) Կանոնակարգը լրացնել նոր 16.2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«16.2. Վարկային կազմակերպության կայքի գլխավոր էջում պետք է հղում պարունակվի սույն կանոնակարգի 17-րդ կետում նշված վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ տեղեկատվությանը: Ընդ որում, սույն կետում նշված հղումը պետք է տեղադրվի վարկային կազմակերպության կայքի գլխավոր էջում` վարկային կազմակերպության գործունեության տեսակը փոփոխելու վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում և պետք է պահպանվի կայքի գլխավոր էջում մինչև Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպությունը որպես բանկ գրանցելու և լիցենզավորելու վերաբերյալ որոշում կայացնելու կամ այն մերժելու օրը:»։
4) 17-րդ կետը լրացնել 10-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«11) Վարկային կազմակերպությունը սույն կետի 2-րդ պարբերությունում նշված վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ տեղեկատվության մասին էլեկտրոնային փոստով տեղեկացնում է նաև իր հաճախորդներին (ովքեր հայտնել են վարկային կազմակերպությանը իրենց էլեկտրոնային փոստի մասին) Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»:
5) 31-րդ կետը լրացնել նոր ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«5) վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կանոնակարգի 17-րդ կետի` վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխմանը Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:»:
6) 57-րդ կետը լրացնել նոր ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«6) վարկային գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կանոնակարգի 17-րդ կետի` վարկային գործունեության տեսակի փոփոխմանը Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. դեկտեմբերի 8 ք. Երևան |