Գլխավոր տեղեկություն
Номер
N 146-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Тип
Исходный акт (25.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.08.15/21(434) Հոդ.212
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
02.08.2012
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
02.08.2012
Дата вступления в силу
25.08.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հուլիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 12412306

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

10 հուլիսի 2012 թ.           N 210-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 

2 օգոստոսի 2012 թ.          N 146-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 22-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1768-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1930-Ն որոշման հավելվածի 1.8 կետը, ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը և ՀՀ կառավարության 2002 թ. նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Սահմանել, որ 2011 թվականից տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը (այսուհետ` տեղեկատվություն)` ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (ըստ հնգանիշ մակարդակի), յուրաքանչյուր տարվա արդյունքներն ամփոփելուց հետո մինչև հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանն (այսուհետ` Պետական ռեգիստր) է տրամադրում հետևյալ ձևաչափով`

Հ/հ

 

Տնտեսավարող սուբյեկտի հարկ վճարողի հաշվառման համարը

Տնտեսավարող սուբյեկտի տնտեսական գործունեության տեսակը (կոդը)

Տեսակարար կշիռը (%)

բաժին

հատված

խումբ

դաս

               

2. Սահմանել, որ տեղեկատվությունը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով:

3. Տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու ստորաբաժանումներ սահմանել Կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը և Պետական ռեգիստրը:

4. Հաշվի առնելով, որ նշված տեղեկատվության տրամադրումը նոր ներդրվող գործընթաց է և դրա համար անհրաժեշտ է համապատասխան ծրագրի գործարկում, 2011 թվականի տեղեկատվությունը տրամադրվում է մինչև 2012 թվականի սեպտեմբերի 1-ը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահ Գ. Խաչատրյան

ՀՀ արդարադատության նախարար

 

Հ. Թովմասյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան