«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հոկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10813379
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
6 սեպտեմբերի 2013 թ. N 149-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
4 սեպտեմբերի 2013 թ. N 381-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐՎԱԾ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ` ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 654-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի 6-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշման 18-րդ կետի 4-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 8-ի N 482-Ն որոշման 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման 4-րդ, 5-րդ և 6.1-րդ կետերի դրույթների կիրառումն ապահովելու նպատակով.
Հրամայում ենք՝
1. Հաստատել տրված ընդերքօգտագործման իրավունքի և ընդերքoգտագործող կազմակերպությունների կողմից բնoգտագործման վճարների, oրենքով սահմանված դեպքերում` ռոյալթիների վճարումների մասին տեղեկությունների՝ էլեկտրոնային եղանակով փոխանակման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմերի ղեկավարներին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ էներգետիկայի և բնական |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական |
Հավելված ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2013 թ. սեպտեմբերի 6-ի N 149-Ն հրամանի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թ. սեպտեմբերի 4-ի N 381-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՏՐՎԱԾ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ` ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշման 4-րդ, 5-րդ և 6.1-րդ կետերին համապատասխան` սույն կարգով կանոնակարգվում են տրված ընդերքօգտագործման իրավունքի և ընդերքoգտագործող կազմակերպությունների կողմից բնoգտագործման վճարների, oրենքով սահմանված դեպքերում` ռոյալթիների վճարումների մասին տեղեկությունների՝ էլեկտրոնային եղանակով փոխանակման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 674 որոշմամբ հաստատված ձևերով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում եռամսյակի ընթացքում տրված և դադարած ընդերքօգտագործման իրավունքների մասին տեղեկատվություն:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև եռամսյակին հաջորդող տասներորդ օրը (ներառյալ) սույն կարգի N 2 ձևով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացնում եռամսյակի ընթացքում ընդերքօգտագործողների բնoգտագործման վճարների, oրենքով սահմանված դեպքերում` ռոյալթիների վճարումների մասին տեղեկատվություն:
4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` «Microsoft Excel (Մայքրոսոֆթ էքզել)» համակարգչային ծրագրի ձևաչափով:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ` ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ. ____ եռամսյակի համար |
(դրամ) |
Հ/հ |
Ընդերքօգտագործողի անվանումը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Եռամսյակի ընթացքում վճարված բնօգտագործման վճարներ ըստ գանձապետական հաշիվների | ||
ռոյալթի |
օգտակար հանածոների արդյունահանման համար |
ջրօգտագործման համար | |||
900005171310 |
900005017026 |
900005017018 | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |