ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 122-Ն
քաղ. Երևան
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետով,
Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Նորք-Մարաշ համայնքի ենթակայության մսուր-մանկապարտեզներ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարի չափը 3000 (երեք հազար) ՀՀ դրամ։
2. Սահմանել վարձավճարի զեղչ 50 %-ի (հիսուն տոկոս) չափով հետևյալ դեպքերում.
ա) միևնույն ընտանիքից երկու կամ երեք երեխա մսուր-մանկապարտեզ ընդունվելու դեպքում՝ երկրորդ կամ երրորդ երեխայի համար.
բ) բազմազավակ (չորս և ավելի անչափահաս երեխա) ծնող(ներ)ի երեխաների համար.
գ) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար.
դ) զինծառայողների ընտանիքների երեխաների համար։
3. Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ազատվում են վարձավճարից։
Համայնքի ղեկավար` |
Վ. Մկրտչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|