Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 07-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.11.18/26(409).1 Հոդ.402.3
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
26.10.2011
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
26.10.2011
Дата вступления в силу
28.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 նոյեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60311476

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 հոկտեմբերի 2011 թ.

թիվ 07-Ն 
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ» ԵՎ «ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ե) կետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը»՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթի լրացման հրահանգը»՝ համաձայն հավելված 2-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹ

2011թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով

Տրամադրվող տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորվում է:

Հաստատված է`
Հայաստանի
Հանրապետության
վիճակագրության
պետական
խորհրդի 2011թ.
հոկտեմբերի 26 -ի
թիվ 7-Ն որոշմամբ

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

1. Իրավաբանական անձի ծածկագիրը (ութանիշ թիվ)

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

 
               

 

         

2. Պետական ռեգիստրում գրանցման համարը

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

     
 
 
     
 
 
         
           

3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ութանիշ թիվ)

(լրացվում է համաձայն հարկային պետական ծառայության

կողմից տրված վկայականի)

 
               

 

4. Իրավաբանական անձի լրիվ անվանումը

___________________________________________________________

 

5. Կազմակերպական-իրավական ձևը

___________________________________________________________

     
    

6. Հիմնադիրները (մասնակիցները)

Նշեք (v) համապատասխան վանդակը, իսկ մեկից ավելի հիմնադիրների

(մասնակիցների) առկայության դեպքում` համապատասխան վանդակները

 

1. պետություն   2. համայնք   3. իրավաբանական անձ   4. քաղաքացի 1
  
2
  
3
  
4
  
                 
5. օտարերկրյա մասնակից (օտարերկրյա պետություն, համայնք, իրավաբանական անձ, քաղաքացի) 5 
 
   

 

 

7. Եթե իրավաբանական անձն ունի առանձնացված ստորաբաժանում(ներ)

(մասնաճյուղ(եր), ներկայացուցչություն(ներ)),

նշեք (v) համապատասխան վանդակ(ներ)ում

 

ՀՀ տարածքում

 

այլ երկրներում

 

 

8. Իրավաբանական անձի գտնվելու վայրը

 

մարզը _____________________

 
   
     

համայնքը _____________________

 
     
     

բնակավայրը _____________________

փոստային դասիչը / / / / /  

 

փողոցը, շենքը, բնակարանը _______________________________ հեռախոս(ներ)ը ___________

էլեկտրոնային հասցեն (e-mail) _______________________________________________________

 

9. Գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը

 (լրացվում է, եթե տարբերվում է կետ 8-ում լրացված հասցեից)

 

մարզը _____________________

 
   
     

համայնքը _____________________

 
     
     

բնակավայրը _____________________

փոստային դասիչը / / / / /  

 

փողոցը, շենքը, բնակարանը ______________________________ հեռախոս(ներ)ը ___________

10. Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործունեության տեսակ(ներ)ը

 

1. ________________________________________________

         
   

2. ________________________________________________

         
   

3. ________________________________________________

         
   

4. ________________________________________________

         
   

…________________________________________________

         

 

11. Թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և առևտրաշրջանառության ծավալը/ հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)` ըստ կետ 10-ում նշված գործունեության տեսակների
ընդամենը _____________ հազար դրամ
   այդ թվում`

1._________________ հազար դրամ

12. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակն ըստ կետ 10-ում նշված գործունեության տեսակների
ընդամենը _____________ մարդ
   այդ թվում`

1.________________ մարդ

2._________________ հազար դրամ

2.________________ մարդ

3._________________ հազար դրամ

3.________________ մարդ

4._________________ հազար դրամ

4.________________ մարդ

..._________________ հազար դրամ

...________________ մարդ

13. Հաշվետու ժամանակաշրջանի այն ամիսները, երբ իրավաբանական անձը գործել է,

նշեք (v) համապատասխան սյունակ(ներ)ում

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

                 

 

14. Եթե զբաղվել եք արտաքին տնտեսական գործունեությամբ, նշեք (v) համապատասխան վանդակ(ներ)ում

 

1. Ապրանքների և ծառայությունների արտահանում
 
2. Ապրանքների և ծառայությունների ներմուծում
 
3. Ֆինանսական միջոցների (վարկ, փոխառություն կամ  
կապիտալ) ներգրավում և/կամ տրամադրում
 
4. Բաժնեմասերի, բաժնետոմսերի, փայերի  
առք և/կամ վաճառք
 

 

15. Տնօրենի սեռը, նշեք համապատասխան (v) վանդակում

 տղամարդ

 

կին

 

 

16. Տնօրենի կամ գլխավոր հաշվապահի (ընդգծել)

անուն, ազգանուն_____________________________________________

(ստորագրություն)

 

17. Լրացման ամսաթիվը __________________

 

Ներմուծեք նկարագրությունը_19430 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հավելված 2

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 26-ի
թիվ 07-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթի լրացման

 

1. Ընդհանուր դրույթներ

Սույն հրահանգը սահմանում է իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ միանվագ հետազոտության հարցաթերթի լրացման կարգը և մշակվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշման դրույթներին համապատասխան:

Հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, հաշվարարի օգնությամբ, բացառությամբ ընդգծված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են պետական վիճակագրություն իրականացնող մարմնի աշխատակիցների կողմից` քննարկելով իրավաբանական անձի համապատասխան մասնագետների հետ: Կետ 10-ում նշված գործունեության տեսակները լրացվում են իրավաբանական անձի կողմից` քննարկելով հաշվարարի հետ:

Հարցաթերթը լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի արդյունքների հիման վրա:

 

2. Լրացման կարգը

Հարցաթերթում պարունակվող տվյալները (տեղեկությունները) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով:

Հարցաթերթի կետ 1-ը` «իրավաբանական անձի ծածկագիրը» և կետ 2-ը` «պետական ռեգիստրում գրանցման համարը» լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի: Կետ 3-ում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված հարկ վճարողի հաշվառման համարը:

4-րդ` «իրավաբանական անձի լրիվ անվանումը», 5-րդ` «կազմակերպական-իրավական ձևը», 6-րդ` «հիմնադիրները (մասնակիցները)», և 8-րդ` «իրավաբանական անձի գտնվելու վայրը» կետերը լրացվում են իրավաբանական անձանց կանոնադրության հիման վրա: Ընդ որում, մի քանի հիմնադրի (մասնակցի) առկայության դեպքում կետ 6-ում  նշումները (v) կատարվում են համապատասխան վանդակներում, բացառությամբ բաժնետիրական ընկերությունների համար, որը լրացվում է բաժնետերերի գրանցամատյանի (ռեեստրի) հիման վրա: Որպես օտարերկրյա մասնակից կարող է հանդես գալ օտարերկրյա պետությունը, համայնքը, իրավաբանական ու ֆիզիկական անձը:

7-րդ` «եթե իրավաբանական անձն ունի մասնաճյուղեր» կետը լրացնում են այն իրավաբանական անձինք, որոնք ունեն ներկայացուցչություններ, մասնաճյուղեր` ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ օտարերկրյա պետություններում:

9-րդ` «գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը» կետը լրացվում է, եթե իրավաբանական անձն իր գործունեությունն իրականացնում է մեկ այլ` գտնվելու վայրից տարբերվող վայրում:

10-րդ` «հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործունեության տեսակները» կետում լրացվում են իրավաբանական անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործունեության բոլոր (և՛ հիմնական, և՛ ոչ հիմնական) տեսակները` ըստ հասույթի նվազող հաջորդականության (ըստ տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի 2-րդ խմբագրության): Լրացումն իրականացվում է իրավաբանական անձի կողմից` քննարկելով հարցաթերթի լրացման վայրում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:

11-րդ` «թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և առևտրաշրջանառության ծավալը/հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)» կետը լրացվում է հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա: Նշված կետում լրացվող ցուցանիշների հաջորդականությունը պետք է համապատասխանի 10-րդ կետում լրացված գործունեության տեսակների հաջորդականությանը:

12-րդ կետում լրացվում է աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը: Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելու միջոցով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի վրա բաժանելով:

Աշխատողների թվաքանակի ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում, նշված կետում կարելի է նշել նաև մոտավոր գնահատականներ: Այս կետում լրացված տվյալների հաջորդականությունը պետք է համապատասխանի 10-րդ (ինչպես նաև 11-րդ) կետում նշված գործունեության տեսակների (հասույթների) հաջորդականությանը:

13-րդ` «հաշվետու ժամանակաշրջանի այն ամիսները, երբ իրավաբանական անձը գործել է» կետը լրացվում է 11-րդ կետի ցուցանիշներին համապատասխան:

14-րդ` «եթե զբաղվել եք արտաքին տնտեսական գործունեությամբ» կետը լրացվում է, եթե կազմակերպությունն իրականացրել է ապրանքների և ծառայությունների արտահանում և/կամ ներմուծում, ֆինանսական միջոցներ (վարկ, փոխառություն կամ կապիտալ) ներգրավում և/կամ տրամադրում, ինչպես նաև բաժնեմասերի, բաժնետոմսերի, փայերի առք և/կամ վաճառք:

15-րդ կետում լրացվում է տնօրենի սեռը:

16-րդ կետում լրացվում է տնօրենի կամ գլխավոր հաշվապահի անունը, ազգանունը, ընդգծվում է «տնօրեն» կամ «գլխավոր հաշվապահ» բառը և ստորագրվում նրա կողմից:

17-րդ կետում նշվում է հարցաթերթի տվյալների լրացման տարին, ամիսն ու ամսաթիվը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան