Գլխավոր տեղեկություն
Номер
N 864-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.09.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.09.2011
Дата вступления в силу
15.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2011 թվականի N 864-Ա

 

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշմանը համապատասխան`

Հաստատել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» (2011 թվականի հուլիսի 12-ի ՀՕ-221-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. սեպտեմբերի 14
Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 սեպտեմբերի 14-ի N 864-Ա

 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրականացնող մարմինները

Կատարման
ժամկետը

Ֆինանսա-վորման ապահովման աղբյուրը

պատասխանատու
մարմինը

համակատարողները

1.

«Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն
առընթեր ՀՀ ոստիկանություն

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

2011 թ.
սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տուրքի գանձում) գետնանշման ձևը սահմանելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

2011 թ.
սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

«Ավտոկայանատեղից ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրության ձևը սահմանելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

2011 թ.
սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան