Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2010 թվականի N 113-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի մասը վարձակալության հանձնելու մասին» N 1551-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» բառերը փոխարինել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» բառերով.
2) որոշման 1-ին կետում «2011» թիվը փոխարինել «2020» թվով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` երկամսյա ժամկետում ապահովել միջպետական բանկի հետ կնքված պայմանագրում սույն որոշման դրույթներից բխող փոփոխությունների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. փետրվարի 15 Երևան |