ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2011 թվականի N 1514-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 10 և 11 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 10,000.0 հազ. դրամ, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի շենքի տանիքի հիմնանորոգման համար՝ 9,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի շենքի տանիքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար` 500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սույն որոշման 2-րդ կետում նշված գնումներն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1514-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Անվանումը |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||
գնման ձևը |
չափի միավորը |
քանակը |
գումարը (հազ. դրամ) | ||||
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
10,000.0 | ||||||
Բաժին N 11 |
Խումբ N 01 |
Դաս N 01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
10,000.0 | |||
ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի շենքի տանիքի հիմնանորոգում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
9,500.0 | |||
ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի շենքի տանիքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
500.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1514-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
տարի |
տարի | |||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||
Ս 003 |
ԵՊ 03 | |||||
Քանակական |
1. Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր) |
1 |
x | |||
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) |
x |
9,500.0 | ||||
1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||
Կ001 |
ԱՁ 01 | |||||
Քանակական |
1. Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր) |
1 |
x | |||
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) |
x |
500.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |