Գլխավոր տեղեկություն
Номер
N 59-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.09.2011-02.07.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2011.09.01/21(404) Հոդ.341
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
11.08.2011
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
11.08.2011
Дата вступления в силу
11.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611412

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 օգոստոսի 2011 թ.
ք. Երևան

N 59-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) միաժամանակ մեկից ավելի քվեարկությունների դեպքում միայն մեկ քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը բացում է այդ քվեարկության ընտրական փաստաթղթերի պարկը,

2) վերահաշվարկ իրականացնելու համար ընտրական փաստաթղթերի բացված պարկից ընտրողների ցուցակների փաթեթի բացակայության դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը բացում է նաև այն քվեարկության ընտրական փաստաթղթերի պարկը, որտեղ պետք է տեղադրված լիներ ընտրողների ցուցակների փաթեթը,

3) ընտրողների ցուցակների փաթեթը՝ ընտրական փաստաթղթերի համապատասխան պարկից հանելուց հետո, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը փակում և կնքում է ընտրական փաստաթղթերի այդ պարկը, փակման մասում ստորագրում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի քարտուղարը, իսկ եթե նրանք ընդգրկված չեն վերահաշվարկ իրականացնողների կազմում, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամը, իսկ ցանկության դեպքում` հանձնաժողովի մյուս անդամները, վստահված անձինք, ինչի վերաբերյալ գրառում է կատարվում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանում,

4) վերահաշվարկն ավարտելուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրողների ցուցակների փաթեթը տեղավորում է վերահաշվարկ կատարված ընտրական տեղամասի ընտրական փաստաթղթերի համար նախատեսված պարկում, փակում և կնքում է պարկը, փակման մասում ստորագրում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի քարտուղարը, իսկ եթե նրանք ընդգրկված չեն վերահաշվարկ իրականացնողների կազմում, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամը, իսկ ցանկության դեպքում՝ հանձնաժողովի մյուս անդամները, վստահված անձինք, ինչի վերաբերյալ գրառում է կատարվում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանում:

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2022, N 51-Ն 02.07.2022, N 59-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան