ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1269-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի, էթիլային սպիրտի (ներառյալ շշալցումը) և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների (տուփերի) ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին դիմումի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) ԱՏԳ ապրանքային անվանացանկի 2208 ծածկագրին դասվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրված` մինչև 9 տոկոսը ներառյալ սպիրտայնություն ունեցող սպիրտային խմիչքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` մինչև 0,05 լիտր տարողությամբ կոնյակի և (կամ) գինու արտադրանքը ենթակա չեն պարտադիր դրոշմավորման.
2) Հայաստանի Հանրապետությունում արտադրված` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված էթիլային սպիրտը Հայաստանի Հանրապետությունում մանրածախ առևտրի ոլորտում իրացվում են սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված թույլատրելի չափերով տարաների (տուփերի) ցանկին համապատասխան` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգով սահմանված դեպքերի և Հայաստանի Հանրապետությունում արտադրված` մինչև 0,05 լիտր տարողությամբ տարաներով իրացվող կոնյակի և գինիների։
3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկին չհամապատասխանող տարաներով ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի արտադրության դեպքում դրանք արտադրողներն այդ արտադրանքը դրոշմավորում են հարկային մարմնի սահմանած կարգով:
4. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած` Հայաստանի Հանրապետությունում արտադրված և սույն որոշմանը համապատասխան չդրոշմավորված ապրանքների իրացումը կատարվում է ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված: Այդ ապրանքների` սույն որոշմանը համապատասխան դրոշմավորման համար պատասխանատու է իրացումը կազմակերպող համապատասխան պետական լիազորված մարմինը: Վերջինիս ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են անհատույց: Սույն կետով նախատեսված ապրանքների դրոշմավորման կարգը սահմանում է հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
5. Հարկային մարմինը յուրաքանչյուր տարվա համար անհրաժեշտության դեպքում հաստատում է ակցիզային դրոշմանիշերի նմուշները (էսքիզները), այդ թվում` դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձանց և հարկային մարմնի միջև կնքված պայմանագրով նախատեսված ակցիզային դրոշմանիշերի նմուշները: Հարկային մարմնի կողմից հաստատված նմուշից տարբերվող նմուշի դրոշմանիշերով արտադրանքը դրոշմավորելու ցանկության դեպքում` արտադրված արտադրանքի դրոշմավորումն իրականացվում է հարկ վճարողի և հարկային մարմնի միջև կնքված պայմանագրին համապատասխան համաձայնեցված նմուշի ակցիզային դրոշմանիշերով: Յուրաքանչյուր նմուշի ակցիզային դրոշմանիշերի հաստատման, պատվիրման, տպագրման և ստացման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հարկային մարմնի հետ կնքված պայմանագրով նախատեսված նմուշի ակցիզային դրոշմանիշերը պատվիրում է հարկային մարմինը, և այդ ակցիզային դրոշմանիշերի պատվիրման, տպագրման և ստացման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է հարկային մարմնի հետ պայմանագիր կնքած անձանց միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման կարգը հաստատում է հարկային մարմինը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 11 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1269-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների (այսուհետ` դրոշմավորման ենթակա ապրանքներ) ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգը:
2. Արտադրողներն ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում իրենց հաշվառման վայրի հարկային տեսչությունից (այսուհետ` հարկային տեսչություն):
3. Ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում միայն դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք` մինչև այդ ապրանքների` սահմանված կարգով իրացումը:
4. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ոգելից խմիչքի արտադրանքի համար` 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ:
5. Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողներին ակցիզային դրոշմանիշերը տրամադրում է հարկային տեսչությունը` «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով սահմանված կարգով և ժամկետներում:
6. Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են դրանց ձեռքբերման համար դիմում ներկայացրած անձի լիազորված անձին` անձնագիրը ներկայացնելով: Ակցիզային դրոշմանիշերի ստացումը հաստատվում է անդորրագրով` համաձայն N 1 ձևի:
7. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է ակցիզային հարկի կանխավճար, որը մարվում է (հաշվանցվում է) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն, իսկ սույն կարգով նախատեսված դեպքում` հաշվանցվում է հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց և (կամ) վերադարձվում է:
8. Հարկային տեսչությունը յուրաքանչյուր արտադրողի համար վարում է դրոշմավորման ենթակա ապրանքների (ըստ արտադրանքի ապրանքախմբերի) ակցիզային դրոշմանիշերի շարժի (տրամադրման և ընդունման) հաշվառման քարտեր` ըստ դրոշմանիշերի սերիաների և թվի` հարկային մարմնի սահմանած կարգով:
9. Դրոշմավորումը կատարվում է ապրանքի վրա նախատեսված տեղում փակցնելով ակցիզային դրոշմանիշը` N 2 ձևով նախատեսված ձևերին համապատասխան: Ապրանքների դրոշմավորման ժամանակ, բացառությամբ ինքնասոսնձվող դրոշմանիշերով դրոշմավորման դեպքերի, կիրառվում է այնպիսի սոսինձ, որը բացառում է դրոշմանիշը պոկելու հնարավորությունը` առանց ապրանքի ապրանքային տեսքը վնասելու: Օգտագործվող սոսինձը պետք է բացառի ակցիզային դրոշմանիշերի բազմակի օգտագործման հնարավորությունը` առանց ակցիզային դրոշմանիշի ամբողջականությունը վնասելու:
10. Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմանիշ:
11. Արգելվում է դրոշմավորումը կատարել N 2 ձևով նախատեսված ձևերին չհամապատասխանող տեսքով: Արգելվում է հաստատված նմուշի դրոշմանիշերի վրա կատարել նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ), դրոշմանիշերը կամ դրա մի մասը ծածկել անթափանց թաղանթներով: Անթափանց թաղանթներով ամբողջովին կամ մասնակիորեն ծածկված (դրոշմանիշի սերիան, համարը և այլ պաշտպանիչ տարրեր պարունակող մասերը) դրոշմանիշերով դրոշմավորված կամ նույնականացնող նշումներով նշագրված (հաստատված նմուշով չնախատեսված նույնականացնող նշումներ ունեցող) դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը համարվում է որպես չդրոշմավորված ապրանքների իրացում:
12. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը ենթակա են վերադարձման`
1) դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձանց` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում` մինչև լուծարային ակտի ստորագրումը.
2) ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերը 3-ամսյա ժամկետում չօգտագործվելու դեպքում` ձեռքբերման օրվանից մինչև 3-ամսյա ժամկետը լրանալու օրը ներառյալ:
13. Սույն կարգի 12-րդ կետի կիրարկման առումով ակցիզային դրոշմանիշերը չօգտագործված չեն համարվում, եթե դրանք սույն կարգին համապատասխան փակցված են դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողների մոտ առկա պատրաստի արտադրանքի վրա:
14. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար հարկային տեսչություններ ներկայացվում են`
1) դիմում` ակցիզային դրոշմանիշերի հանձնման համար` առանձին նշելով ակցիզային դրոշմանիշերի վերադարձման պատճառները.
2) ակցիզային դրոշմանիշերի ստացման անդորրագրի պատճենը:
15. Հարկային տեսչությունն ակցիզային դրոշմանիշեր հանձնելու մասին դիմումն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրոշմանիշերի համապատասխանությունը «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում օրենքի պահանջներին դրանց համապատասխանության մասին: Դրական որոշման դեպքում` ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը համարվում է ակցիզային հարկի գերավճար և ենթակա է այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
16. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձը հարկային տեսչության կողմից չի ընդունվում, եթե չեն պահպանվել «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները:
17. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետներում չվերադարձվելու, ինչպես նաև հարկային տեսչության կողմից դրանց վերադարձը չընդունվելու դեպքերում «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն վճարվում է ակցիզային հարկ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
_________________________________________ հարկային տեսչության պետին
Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր
ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ Գրանցման N ____________ _________________ թ. ______________________________________________________________ (կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը) ______________________________________________________________ (բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)
Ակցիզային դրոշմանիշեր` _________________ հատ` ____________ գումարի չափով:
Ընդհանուր գումարը` ______________________________________________ (տառերով)
Ստացավ ______________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) 1.____________________________________________________________ (դրոշմանիշի տեսակը, սերիան, թիվը) 2.____________________________________________________________ (դրոշմանիշի տեսակը, սերիան, թիվը) 3.____________________________________________________________ (դրոշմանիշի տեսակը, սերիան, թիվը) 4._____________________________________________________________ (դրոշմանիշի տեսակը, սերիան, թիվը)
N _________________ լիազորագրով ___________________ թ.
Անձնագիր _______________ N _______________, տրված` ____________
________________ հարկային տեսչություն
Ստացող կազմակերպություն
Կ.Տ. |
Ձև N 2
ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1269-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔԻ ՈՒ ԷԹԻԼԱՅԻՆ ՍՊԻՐՏԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ՇՇԱԼՑՈՒՄԸ) ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԵՐՈՎ ՏԱՐԱՆԵՐԻ (ՏՈՒՓԵՐԻ)
Ապրանքի անվանումը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
Ապրանքախմբի անվանումը |
Տարայի թույլատրելի չափը (տուփում գլանակների թիվը) |
2204, 2205, 2206, 2208 |
Ալկոհոլային խմիչք |
0,1 լ, 0,125 լ, 0,187 լ, 0,2 լ, 0,25 լ, 0,33 լ, 0,375 լ, 0,5 լ, 0,7 լ, 0,75 լ, 0,8 լ, 1,0 լ, 1,5 լ, 3,0 լ |
2207 |
Էթիլային սպիրտ |
0,5 լ |
2402 |
Ծխախոտի արտադրանք այդ թվում` սիգարետներ` ֆիլտրով ծխագլանակներ սիգարետներ` առանց ֆիլտրի |
10 հատ, 20 հատ, 40 հատ, 25 հատ, 12 հատ, 20 հատ |
(Հավելվածը խմբ. 06.10.11 N 1413-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1269-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
Արտադրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ ապրանքային անվանացանկի |
Ապրանքախմբի անվանումը |
2204, 2205, 2206 |
խաղողի և այլ գինիներ |
2207 |
էթիլային սպիրտ |
2208 |
սպիրտային խմիչք` բացառությամբ մինչև |
2402 |
ծխախոտի արտադրանք |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1269-Ն որոշման |
________________________________________ հարկային տեսչության պետին Գրանցման N _________
Դ Ի Մ ՈՒ Մ
ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ______________________________________________________________ (կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը) ______________________________________________________________ (բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)
խնդրում է տրամադրել ակցիզային դրոշմանիշեր` ընդհանուր թվով ____________________
___________գումարի չափով (_____________________________): (տառերով)
Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են` _______________________________
1.____________________________________________________________ (ապրանքի անվանումը, տարայի չափը, թիվը) 2.____________________________________________________________ (ապրանքի անվանումը, տարայի չափը, թիվը) 3.____________________________________________________________ (ապրանքի անվանումը, տարայի չափը, թիվը) 4.____________________________________________________________ (ապրանքի անվանումը, տարայի չափը, թիվը)
Կազմակերպության կողմից ակցիզային դրոշմանիշերի համար գումարը մուտքագրվել է ___________ հաշվին, ___________ վճարային փաստաթղթերով, __________ թ.,
և վճարման գումարը կազմում է _____________________________: (տառերով)
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:
Կ.Տ. _____ __________________ թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |