ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2011 թվականի N 1319-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի «Ոստիկանությունում ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը սահմանելու մասին» N 1254-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ռոտացիայի ենթակա են`
1) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բաժնի պետի պաշտոն զբաղեցնող ծառայողները.
2) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բաժնի պետի տեղակալի պաշտոն զբաղեցնող ծառայողները.
3) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բաժանմունքի պետի պաշտոն զբաղեցնող ծառայողները.
4) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային խմբի առաջատար մասնագետի (խմբի ղեկավարի) պաշտոն զբաղեցնող ծառայողները.
5) ոստիկանության տարածքային բաժինների, տարածքային բաժանմունքների պետերի պաշտոն զբաղեցնող ծառայողները.
6) ոստիկանության տարածքային քննչական բաժինների, տարածքային քննչական բաժանմունքների պետերի պաշտոն զբաղեցնող ծառայողները.
7) ոստիկանության տարածքային պահպանության բաժինների, տարածքային պահպանության բաժանմունքների պետերի պաշտոն զբաղեցնող ծառայողները.
8) ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժանմունքների պետի, ավագ տեսուչի պաշտոն զբաղեցնող ծառայողները:».
2) 3-րդ և 5-րդ կետերում «ոստիկանության ծառայողների» բառերը փոխարինել «ոստիկանությունում ծառայողների» բառերով.
3) 4-րդ կետում «ոստիկանության ծառայողի» բառերը փոխարինել «ոստիկանությունում ծառայողի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. սեպտեմբերի 19
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան