ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2011 թվականի N 997-Ա
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին և 67-րդ, 68-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք բաժնետիրական ընկերություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին:
3. Սահմանել, որ լուծարման հանձնաժողովները`
1) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 997-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Անվանումը |
Գտնվելու վայրը |
Գրանցման ծածկագիրը |
1. |
«Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ |
քաղ. Երևան, Հաղթանակի 1-ին փող., 46 |
290.120.02458 |
2. |
«Շենկառ» ՓԲԸ |
քաղ. Երևան, Արշակունյաց 278 |
269.140.00716 |
3. |
«Գեոկոմպլեքս» ՓԲԸ |
քաղ. Երևան, Թբիլիսյան խճ., 47 |
264.140.00928 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |