Գլխավոր տեղեկություն
Номер
N 1013-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.07.2011-23.12.2011)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.07.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.07.2011
Дата вступления в силу
27.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2011 թվականի N 1013-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՁԵԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարություևր որոշում է.

1. 2009 թվականին Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետությանը որպես հումանիտար օգնություն հատկացված 1000 տոննա արևածաղկի ձեթից 840 տոննան իրացնել աճուրդային կարգով՝ 21 հատ 40 տոննանոց լոտերով։

2. Աճուրդով իրացվող արևածաղկի ձեթի վաճառքի մեկնարկային գինը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը՝ ելնելով՝

1) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից արձանագրված իրացվող ձեթի ընթացիկ մեծածախ և մանրածախ շուկայական գնից.

2) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայության կողմից արձանագրված արևածաղկի ձեթի ընթացիկ սպառողական գնից.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից արձանագրված ներմուծվող արևածաղկի ձեթի մաքսային արժեքից.

4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արձանագրված արևածաղկի ձեթի ընթացիկ սպառողական գնից։

3. 160 տոննա արևածաղկի ձեթը հատկացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված 840 տոննա արևածաղկի ձեթի աճուրդային կարգով իրացումը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված 840 տոննա արևածաղկի ձեթի իրացումից առաջացած միջոցները մուտքագրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 26
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.05.2012, N 707-Ն 21.06.2012, N 1013-Ա
15.12.2011, N 1786-Ն 23.12.2011, N 1013-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան