ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 1051-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և անօթևան միայնակ տարեցներին և բնակարանի կարիք ունեցող այլ սոցիալական խմբերին բնակարանով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվող անհրաժեշտ բնակարանների քանակը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` վեցամսյա ժամկետում գույքագրել և ամփոփել սույն որոշման հավելվածում նշված համայնքներում գոյություն ունեցող բնակարանային ֆոնդում բնակությունից ազատ բնակարանների (բնակելի տների) ու անավարտ շինարարության բնակելի տների վերաբերյալ տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվող անհրաժեշտ բնակարանների պահանջարկը բավարարելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվող անհրաժեշտ բնակարանների քանակԸ
NN Մարզը Համայնքը Բնակարանի քանակը Սենյակների քանակը Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք 1. Կոտայք 50 1-սենյականոց քաղ. Հրազդան 10 քաղ. Աբովյան 18 քաղ. Չարենցավան 3 քաղ. Եղվարդ 6 քաղ. Բյուրեղավան 5 գ. Արամուս 4 գ. Կապուտան 2 գ. Ակունք 2 2. Արմավիր 26 1-սենյականոց քաղ. Վաղարշապատ 18 քաղ. Արմավիր 2 գ. Արագած 3 գ.Արևաշատ 2 գ.Ծաղկուտ 1 3. Արարատ 21 1-սենյականոց քաղ. Արտաշատ 4 քաղ. Մասիս 10 գ. Արբաթ 2 գ. Դիտակ 5 4. Գեղարքունիք 28 1-սենյականոց քաղ. Գավառ 14 քաղ. Սևան 7 քաղ. Մարտունի 1 գ. Սարուխան 2 գ. Հացառատ 1 գ. Դրախտիկ 1 գ. Մեծ Մասրիք 2 5. Արագածոտն 8 1-սենյականոց քաղ. Աշտարակ 3 քաղ. Ապարան 1 գ. Ցամաքասար 1 գ. Փարպի 1 գ. Իրինդ 1 գ. Մուլքի 1 6. Սյունիք 17 1-սենյականոց քաղ. Մեղրի 8 քաղ. Գորիս 3 քաղ. Կապան 1 քաղ. Ագարակ 3 գ. Նյուվադի 1 գ. Գեղանուշ 1 7. Վայոց ձոր 5 1-սենյականոց քաղ. Եղեգնաձոր 1 գ. Մալիշկա 3 գ. Հերմոն 1 8. Տավուշ 12 1-սենյականոց գ. Բաղանիս 1 գ. Մովսես 2 գ. Բերդավան 4 գ. Խաշթառակ 3 գ. Հաղարծին 1 գ. Գանձաքար 1 9. Լոռի 60 1-սենյականոց քաղ. Վանաձոր 47 քաղ. Ստեփանավան 8 գ. Բազում 4 գ. Գետավան 1 10. Շիրակ 47 1-սենյականոց քաղ. Գյումրի 26 քաղ. Ախուրյան 1 քաղ. Մարալիկ 17 գ. Գեղանիստ 3 11. Երևան 87 1-սենյականոց Անօթևան միայնակ տարեցների և բնակարանի կարիք ունեցող 12. Շիրակ քաղ. Մարալիկ 160 1-սենյականոց Ընդամենը 521 1-սենյականոց
ը/կ
(Էջմիածին)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |