ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2011 թվականի N 759-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1294-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունն ու տնտեսական բաժինը միացման ձևով վերակազմակերպել ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության.
2) շինարարության քաղաքականության բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել շինարարության քաղաքականության վարչության.
3) ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 7
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 759-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչություն
Ճարտարապետության վարչություն
Շինարարության քաղաքականության վարչություն
Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչություն
Ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման
մեթոդաբանության վարչություն
Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն
Քարտուղարություն
Իրավաբանական բաժին
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Արտաքին կապերի բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Առաջին բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Քաղաքաշինական պետական տեսչություն
«Լիցենզավորման կենտրոն» գործակալություն»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |