Գլխավոր տեղեկություն
Номер
N 1912-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.03.2011-31.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.02.07/9(533) Հոդ.187
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.12.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.01.2007
Дата вступления в силу
17.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1912-Ն

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 5-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել լիցենզավորող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` լիազոր մարմինների կողմից բարդ ընթացակարգով տրված լիցենզիաների ցանկը լիազոր մարմինները տրամադրում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` սույն որոշումն ուժի մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած անձինք պարտավոր են սույն որոշման հավելվածով նախատեսված տեղեկատվությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 18
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 21-ի N 1912-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են պարզ և բարդ ընթացակարգերով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի` անվտանգության բնագավառի 1,2,6,7,10,12,13, առողջապահության բնագավառի 1,3,4,6, գյուղատնտեսության բնագավառի 2,3, էներգետիկայի բնագավառի 1,2,3, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի 1-14, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի 1,2, որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառի 1, քաղաքաշինության բնագավառի 2, գործունեության այլ բնագավառների 4,7 կետերով սահմանված գործունեության տեսակների համար տրված լիցենզիաների մասին լիցենզավորող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը (այսուհետ` նախարարություն) տեղեկացնելու կարգը:

2. Լիցենզավորող մարմինը բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ տրամադրելուց հետո, մինչև հաջորդ ամսվա 15-ը, գրավոր հաղորդագրություն (NN 1 և 2 ձևեր) է ներկայացնում նախարարություն` նշելով`

ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը և բնակության վայրը.

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.

գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում).

դ) լիցենզիայի համարը և այն տալու ամuաթիվը:

3. Բարդ ընթացակարգով տրամադրված լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` լիցենզավորող մարմինը նախարարությանը գրավոր տեղեկացնում է փոփոխությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով որոշում ընդունելուց կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:

4. Պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած անձը մինչև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը պարտավոր է նախարարություն ուղարկել գրավոր հաղորդագրություն (NN 3 և 4 ձևեր)` նշելով`

ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը և բնակության վայրը.

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.

գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում).

դ) լիցենզիայի համարը և այն տալու ամuաթիվը.

ե) լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը:

5. Պարզ ընթացակարգով տրամադրված լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` լիցենզավորված անձը նախարարությանը գրավոր հաղորդագրություն է ներկայացնում փոփոխությունների կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Ձև N 1

Լ Ի Ց Ե Ն Զ Ա Վ Ո Ր Ո Ղ  Մ Ա Ր Մ Ն Ի  Ա Ն Վ Ա Ն ՈՒ Մ Ը

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը _______________________

2. Գտնվելու վայրը _____________________________________________

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է,
եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է
իրականացվի միայն համապատասխան վայրում) _________________________

________________________________________________________

5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _____________________________

________________________________________
(լիցենզավորող մարմնի պաշտոնատար անձի անվանումը)

_____________

(ստորագրությունը)


 

Կ.Տ.


Ձև  N 2


Լ Ի Ց Ե Ն Զ Ա Վ Ո Ր Ո Ղ  Մ Ա Ր Մ Ն Ի  Ա Ն Վ Ա Ն ՈՒ Մ Ը

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

1. Լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը ________________________________________________________

2. Բնակության վայրը ____________________________________________

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է,
եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է
իրականացվի միայն համապատասխան վայրում) _________________________

________________________________________________________

5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _____________________________

________________________________________
(լիցենզավորող մարմնի պաշտոնատար անձի անվանումը)

_____________

(ստորագրությունը)



 

Կ.Տ.


 
Ձև  N 3

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ


1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը _______________________

2. Գտնվելու վայրը _____________________________________________

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է,
եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է
իրականացվի միայն համապատասխան վայրում) _________________________

________________________________________________________

5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _____________________________

6. Լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը ____________________

Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ _______________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը)



______ __________ 200 թ.

(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

Ձև  N 4

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ


1. Լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ________________________________________________________

2. Բնակության վայրը ___________________________________________

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է,
եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է
իրականացվի միայն համապատասխան վայրում) _________________________

________________________________________________________

5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _____________________________

6. Լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը ____________________


Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ ________________________________________________

(ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)



________ ____________ 200 թ.

(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.08.2023, N 1331-Ն 01.01.2024, N 1912-Ն
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 1912-Ն
17.02.2011, N 140-Ն 05.03.2011, N 1912-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան