«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2004 թվականի N 987-Ն
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 22-րդ հոդվածի 3-րդ, 26-րդ հոդվածի 1-ին մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման, դրա նկատմամբ վերահսկողության և վիճակախաղերի կազմակերպիչների կողմից տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝
5-օրյա ժամկետում՝ վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա տալու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը:
(3-րդ կետը փոփ. 12.05.05 N 625-Ն)
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին՝ վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ (այդ թվում՝ տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրանց մասին փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 12.05.05 N 625-Ն)
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 29-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 426 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման հետ կապված վարչական հարաբերությունները, վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի, այդ լիցենզիաներն ստանալու համար հայտի ներկայացման ձևերը (ձև NN 1 և 2):
2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ, որտեղ նշվում են՝
ա) հայտատուի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
բ) վիճակախաղի (վիճակախաղերի) անվանումը և տեսակը,
գ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,
բ) հայտատուի իրավասու մարմնի որոշումը տվյալ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման մասին,
գ) իրային շահումների դեպքում՝ մատակարարի հետ կնքված պայմանագիրը կամ իրային շահումների առկայության մասին տեղեկանք՝ ըստ քանակի, տեսակի և արժեքի,
դ) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգը (կանոնակարգերը)՝ 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից,
ե) վիճակախաղի (վիճակախաղերի) տոմսի աշխատանքային օրինակը,
զ) հայտատուի հաշվետու վերջին տարվա ֆինանսական հաշվետվությունները,
է) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պետական ծառայության համապատասխան տարածքային մարմնի կողմից տրված՝ հայտատուի հարկային պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,
ը) («ը» ենթակետն ուժը կորցրել է 12.05.05 N 625-Ն),
թ) տեղեկանք` բանկում 200 միլիոն դրամի չափով երաշխիքային ավանդի առկայության մասին:
(3-րդ կետը լրաց., փոփ. 12.05.05 N 625-Ն)
4. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
5. Լիցենզիա, լիցենզիայի և ներդիրի կրկնօրինակներն ստանալու, լիցենզավորված անձի դիմումի համաձայն լիցենզիայի գործողության կասեցման և լիցենզիայի գործողության դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(5-րդ կետը լրաց. 18.03.11 N 243-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
q ՎԻՃԱԿԱԽԱՂԻ (ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայտատուի անվանումը և կազ- մակերպական-իրավական ձևը |
__________________________________________ __________________________________________ |
Հայտատուի գտնվելու վայրը | __________________________________________ __________________________________________ |
Հայտատուի գործունեության իրականացման վայրը |
__________________________________________ __________________________________________ |
Վիճակախաղի (վիճակախաղերի) անվանումը և տեսակը |
__________________________________________ __________________________________________ |
հեռախոսահամարը` | __________________________________________ |
ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ՝ |
|
հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները. | q |
հայտատուի իրավասու մարմնի որոշումը տվյալ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման մասին. |
q |
իրային շահումների խաղարկման դեպքում՝ իրային շահումների առկայության մասին տեղեկանք՝ ըստ քանակի, տեսակի և արժեքի. |
q |
վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգը (կանոնակարգերը)՝ 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից. |
q |
վիճակախաղի (վիճակախաղերի) տոմսի աշխատանքային օրինակը. | q |
հայտատուի հաշվետու վերջին տարվա ֆինանսական հաշվետվությունները. | q |
տեղեկանք` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պետական ծառայության համապատասխան տարածքային մարմնից՝ հաշվետու վերջին ժամանակաշրջանի դրությամբ դիմողի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների մասին. |
q |
(Տողը հանվել է 12.05.05 N 625-Ն) | |
տեղեկանք` բանկում 200 միլիոն դրամի չափով երաշխիքային ավանդի առկայության մասին: | q |
Առդիր` թերթ: Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են, որի համար ստորագրում եմ՝ _____________________________________________ (ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը)
______ ______________ 200 թ. |
(ձևը լրաց., փոփ. 12.05.05 N 625-Ն, փոփ. 17.02.11 N 140-Ն)
Տրված Է |
Ձև 2
Գրանցման համարը ____________________ ՎԽ _
Կազմակերպության անվանումը__________________________________
Կազմակերպության գտնվելու վայրը _______________________________
Տրված է ____________________________ _____ 200 թ.
Գործողության ժամկետը ___________________ անժամկետ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.02.2021, N 132-Ն | 15.02.2021, N 987-Ն | |
27.06.2019, N 801-Ն | 11.07.2019, N 987-Ն | |
30.04.2015, N 447-Ն | 23.05.2015, N 987-Ն | |
10.01.2013, N 4-Ն | 28.01.2013, N 987-Ն | |
28.04.2011, N 636-Ն | 01.08.2011, N 987-Ն | |
18.03.2011, N 243-Ն | 31.03.2011, N 987-Ն | |
17.02.2011, N 140-Ն | 05.03.2011, N 987-Ն | |
12.05.2005, N 625-Ն | 25.06.2005, N 987-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|