ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
18 հուլիսի 2009 թ. ք. Երևան |
N 377-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԽԱԼԿԻԴԻԿԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԾ N 00296 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ N 00001, N 00002, N 00003 ՈՒ N 00004 ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 17-ի N 17/8 եզրակացությունը.
Ուժը կորցրած ճանաչել.
«ԽԱԼԿԻԴԻԿԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության ՏԾ N 00296 լիցենզիան և N 00001, N 00002, N 00003 ու N 00004 լիցենզիայի ներդիրները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |
