ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2011 թվականի N 91-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի 78-րդ նստաշրջանի ընթացքում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցների պաշտպանության նպատակով 2011 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վ. Դեմիրճյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Կիրակոսյանինը և Կ. Սուջյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Կապրիելյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին.
4) Շ. Սարատիկյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ., լրաց. 21.02.11 N 131-Ա)
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Կիրակոսյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
(4-րդ կետը խմբ. 21.02.11 N 131-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. փետրվարի 9-ի N 91-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 2-Ը ԺՆԵՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Կիրակոսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
|
|
Վ. Դեմիրճյան |
- ՀՀ արդարադատության նախարարության |
Կ. Սուջյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության |
Ա. Կապրիելյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ |
Շ. Սարատիկյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային |
(Հավելվածը փոփ. 21.02.11 N 131-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |