Գլխավոր տեղեկություն
Номер
N 192-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.03.2011
Дата вступления в силу
16.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2011 թվականի N 192-Ա

 

Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով, ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանին 2011 թվականի փետրվարի 5-ից հետ կանչել արձակուրդից:

2. Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն գարնանացան գարու բարձր վերարտադրության սերմացու ներկրելու աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանի՝ 2011 թվականի փետրվարի 5-19-ը Ուկրաինա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ս. Գալստյանի՝ Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 15
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան