Գլխավոր տեղեկություն
Номер
N 17-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.02.2011-05.06.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2011.02.02/6(809) Հոդ.96
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.01.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.01.2011
Дата вступления в силу
03.02.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2011 թվականի N 17-Ն

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ և 24.2-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ընտանեկան նպաստի և միանվագ դրամական oգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական oգնության համար հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման և միանվագ օգնության չափերը`

1) ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.

2) ընտանեկան նպաստի բազային մասը` 13500 դրամ.

3) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.

4) 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.

5) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ.

6) միանվագ դրամական օգնության չափերը` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`

ա. երեխայի ծննդյան դեպքում` 50 հազ. դրամ,

բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազ. դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազ. դրամ.

7) հրատապ օգնության չափը` ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում` 13500 դրամ:

3. Սահմանել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50 հազ. դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազ. դրամ:

4. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18 հազ. դրամ:

5. Սահմանել`

1) զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը` 250 հազ. դրամ.

2) զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազ. դրամ.

3) զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազ. դրամ:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2011 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:

7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին ինտերնետ/ինտրանետ կապ տրամադրելու վերաբերյալ:

8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին` ապահովել 2011 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման (փաստագրման) աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, իսկ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սպասարկման տարածքում մեկից ավելի համայնքների առկայության դեպքում աշխատանքները կազմակերպել համայնքներում` դրանցում ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինները:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 24
Երևան 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 20-ի N 17-Ն որոշման

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ  ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

Մարզը

Տարածքային մարմինը

2011 թվական

նախատեսված միջին ամսական գումարը (դրամ)

այդ թվում` հրատապ օգնություն (3%) (դրամ)

2011 թվականին
ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ)

1

2

3

4

5

ԱՐԱՐԱՏԻ

ԱՐԱՐԱՏ

13,585,940

407,578

163,031,285

ԱՐՏԱՇԱՏ

77,225,823

2,316,775

926,709,875

ՎԵԴԻ

71,048,269

2,131,448

852,579,225

ՄԱՍԻՍ

77,638,174

2,329,145

931,658,088

Ընդամենը

239,498,206

7,184,946

2,873,978,472

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ

ԱՇՏԱՐԱԿ

70,747,636

2,122,429

848,971,631

ԱՊԱՐԱՆ

18,055,093

541,653

216,661,120

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ

21,209,345

636,280

254,512,140

ԹԱԼԻՆ

42,124,777

1,263,743

505,497,323

Ընդամենը

152,136,851

4,564,106

1,825,642,215

ԱՐՄԱՎԻՐԻ

ԱՐՄԱՎԻՐ

67,701,298

2,031,039

812,415,578

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

71,868,029

2,156,041

862,416,343

ԲԱՂՐԱՄՅԱՆ

20,269,645

608,089

243,235,737

Ընդամենը

159,838,971

4,795,169

1,918,067,658

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ

ԳԱՎԱՌ

72,768,918

2,183,068

873,227,011

ՍԵՎԱՆ

54,726,651

1,641,800

656,719,817

ՎԱՐԴԵՆԻՍ

87,181,701

2,615,451

1,046,180,410

ՃԱՄԲԱՐԱԿ

33,515,289

1,005,459

402,183,464

ՄԱՐՏՈՒՆԻ

176,217,914

5,286,537

2,114,614,969

Ընդամենը

424,410,472

12,732,314

5,092,925,670

ԼՈՌՈՒ

ԹՈՒՄԱՆՅԱՆ

37,849,734

1,135,492

454,196,811

ՏԱՇԻՐ

32,493,450

974,803

389,921,396

ՎԱՆԱՁՈՐ

181,993,330

5,459,800

2,183,919,959

ՍՊԻՏԱԿ

124,416,921

3,732,508

1,493,003,056

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ

120,006,228

3,600,187

1,440,074,730

Ընդամենը

496,759,663

14,902,790

5,961,115,953

ԿՈՏԱՅՔԻ

ԱԲՈՎՅԱՆ

82,695,559

2,480,867

992,346,703

ՀՐԱԶԴԱՆ

64,319,157

1,929,575

771,829,880

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ

38,554,651

1,156,640

462,655,814

ՆԱԻՐԻ

60,046,536

1,801,396

720,558,436

Ընդամենը

245,615,903

7,368,477

2,947,390,832

ՇԻՐԱԿԻ

ԱՐԹԻԿ

76,677,373

2,300,321

920,128,474

ԱՄԱՍԻԱ

5,286,743

158,602

63,440,915

ՄԱՐԱԼԻԿ

28,460,460

853,814

341,525,515

ԱԽՈՒՐՅԱՆ

44,242,866

1,327,286

530,914,391

ԱՇՈՑՔ

7,798,804

233,964

93,585,646

ԳՅՈՒՄՐԻ-1

135,750,453

4,072,514

1,629,005,438

ԳՅՈՒՄՐԻ-2

161,135,943

4,834,078

1,933,631,310

Ընդամենը

459,352,641

13,780,579

5,512,231,689

ՍՅՈՒՆԻՔԻ

ԳՈՐԻՍ

54,080,243

1,622,407

648,962,912

ԿԱՊԱՆ

29,716,003

891,480

356,592,041

ՄԵՂՐԻ

7,859,140

235,774

94,309,675

ՍԻՍԻԱՆ

21,285,111

638,553

255,421,336

Ընդամենը

112,940,497

3,388,215

1,355,285,963

ՏԱՎՈՒՇԻ

ԴԻԼԻՋԱՆ

29,005,107

870,153

348,061,279

ԻՋԵՎԱՆ

53,374,867

1,601,246

640,498,404

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ

24,022,820

720,685

288,273,835

ԲԵՐԴ

33,095,067

992,852

397,140,800

Ընդամենը

139,497,860

4,184,936

1,673,974,318

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ

ՋԵՐՄՈՒԿ

5,422,656

162,680

65,071,874

ՎԱՅՔ

12,174,669

365,240

146,096,032

ԵՂԵԳՆԱՁՈՐ

38,958,978

1,168,769

467,507,739

Ընդամենը

56,556,304

1,696,689

678,675,645

ԵՐԵՎԱՆԻ

ԱՋԱՓՆՅԱԿ

59,194,261

1,775,828

710,331,127

ԱՎԱՆ

15,705,090

471,153

188,461,084

ԱՐԱԲԿԻՐ

25,980,739

779,422

311,768,870

ԴԱՎԹԱՇԵՆ

19,101,955

573,059

229,223,466

ԷՐԵԲՈՒՆԻ

59,516,768

1,785,503

714,201,219

ԿԵՆՏՐՈՆ

48,121,946

1,443,658

577,463,353

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ

64,686,894

1,940,607

776,242,729

ՆՈՐ ՆՈՐՔ

50,851,311

1,525,539

610,215,734

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ

7,565,438

226,963

90,785,251

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ

7,957,930

238,738

95,495,160

 

ՇԵՆԳԱՎԻԹ

77,401,307

2,322,039

928,815,684

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ

35,399,076

1,061,972

424,788,907

Ընդամենը

471,482,715

14,144,481

5,657,792,585

ԸՆԴԱՄԵՆԸ

2,958,090,083

88,742,703

35,497,081,000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2014, N 540-Ն 05.06.2014, N 17-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան