ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2011 թվականի N 117-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 670 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 25-ի «Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 670 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «հաշվառման» բառը փոխարինել «պետական հաշվառման» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.
3) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «, ոչ առևտրային կազմակերպությունների միությունների`» բառերը փոխարինել «, հիմնադրամների, ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միությունների`» բառերով, «դ» ենթակետում «հաշվառելու» բառը փոխարինել «պետական հաշվառման» բառերով.
4) որոշմամբ հաստատված` իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման կարգի (այսուհետ` կարգ) վերնագրում «ՀԱՇՎԱՌՄԱՆ» բառը փոխարինել «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ» բառերով.
5) կարգի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերում, 7-րդ կետի «գ» ենթակետում, 9-րդ կետի երկրորդ պարբերությունում, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 14-րդ կետերում «հաշվառման» բառը փոխարինել «պետական հաշվառման» բառերով.
6) կարգի 3-րդ կետի առաջին պարբերությունում և 8-րդ կետում «առանձնացված ստորաբաժանումները, հիմնարկները հաշվառելու» բառերը փոխարինել «առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների պետական հաշվառման» բառերով.
7) կարգի 5-րդ կետի երկրորդ պարբերությունում և 9-րդ կետում «հաշվառումն» բառը փոխարինել «պետական հաշվառումն» բառերով.
8) կարգի 11-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերում «հաշվառումը» և «Հաշվառումը» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական հաշվառումն» և «Պետական հաշվառումն» բառերով.
9) կարգի 1-ին կետը «Իրավաբանական անձանց» բառերից հետո լրացնել «(բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված սուբյեկտների)» բառերով.
10) կարգի 3-րդ կետում`
ա. «դ» ենթակետը «իրավասու մարմնի որոշումն» բառերից հետո լրացնել «(որոշումներն)» բառերով,
բ. «դ1» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ1) առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում, իսկ դրա բացակայության դեպքում տեղեկանք դրա մասին), բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները (առկայության դեպքում).»,
գ. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական, համայնքային հիմնարկների պետական հաշվառման համար չեն ներկայացվում սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը, իսկ սույն կետի «դ1» ենթակետում նշված փաստաթուղթը ներկայացվում է, եթե իրավասու մարմնի որոշմամբ նշանակվել է առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:».
11) կարգի 4-րդ կետը «ներկայացվում են իրավասու մարմնի» բառերից հետո լրացնել «(կամ օտարերկրյա իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի)» բառերով.
12) կարգի 5-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).».
13) կարգի 6-րդ կետի առաջին պարբերությունում «հաշվառումներն» բառը փոխարինել «պետական հաշվառումներն» բառերով.
14) կարգի 6.1-ին կետում`
ա. ուժը կորցրած ճանաչել 1-ին ենթակետի «բ» պարբերությունը,
բ. 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «հաշվառման» բառը փոխարինել «պետական հաշվառման» բառերով,
գ. 2-րդ ենթակետը «, հիմնարկների» բառից հետո լրացնել «իրավասու մարմնի (մարմինների) որոշումները և պետական» բառերով.
15) կարգի 6.2-րդ կետում`
ա. 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «հաշվառման» բառը փոխարինել «պետական հաշվառման» բառերով,
բ. 2-րդ ենթակետը «կամ հիմնարկների» բառերից հետո լրացնել «իրավասու մարմնի (մարմինների) որոշումները և պետական» բառերով.
16) կարգի 6.3-րդ կետում`
ա. ուժը կորցրած ճանաչել 1-ին ենթակետի «բ» պարբերությունը,
բ. 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «հաշվառման» բառը փոխարինել «պետական հաշվառման» բառերով,
գ. 2-րդ ենթակետը «, հիմնարկների» բառից հետո լրացնել «իրավասու մարմնի (մարմինների) որոշումները և պետական» բառերով,
դ. 2-րդ ենթակետում «վկայականների պատճենները» բառերը փոխարինել «վկայականի պատճենը» բառերով.
17) կարգի 6.4-րդ կետում`
ա. 2-րդ ենթակետը «, հիմնարկի» բառից հետո լրացնել «իրավասու մարմնի (մարմինների) որոշումները և պետական» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «վկայականների պատճենները» բառերը փոխարինել «վկայականի պատճենը» բառերով.
18) 6.5-րդ կետում`
ա. ուժը կորցրած ճանաչել 1-ին ենթակետի «բ» պարբերությունը,
բ. 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «հաշվառման» բառը փոխարինել «պետական հաշվառման» բառերով,
գ. 2-րդ ենթակետը «, հիմնարկի» բառից հետո լրացնել «իրավասու մարմնի (մարմինների) որոշումները և պետական» բառերով,
դ. 2-րդ ենթակետում «վկայականների պատճենները» բառերը փոխարինել «վկայականի պատճենը» բառերով.
19) կարգի 7-րդ կետում`
ա. առաջին և երկրորդ պարբերություններում «հաշվառումից» բառը փոխարինել «պետական հաշվառումից» բառերով,
բ. «սոցիալական ապահովագրության գծով» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության գծով» բառերով,
գ. երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Եթե հայտի հետ, որում առկա է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովության գծով դադարող առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պարտավորությունների բացակայության մասին հավաստումը, չի ներկայացվել սույն պարբերությամբ սահմանված տեղեկանքը (տեղեկանքները), ապա պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը կամ տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում հարկային մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումներ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովության գծով առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Հարցումը կարող է ուղարկվել էլեկտրոնային եղանակով: Հարկային մարմինները պատասխանում են հարցմանն այն ուղարկելու օրվանից 20 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը հարկային մարմինների կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան (բացի պարտավորությունների առկայության մասին պատասխանից) ուղարկելը դիտվում է որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովության գծով դադարող առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պարտավորությունների բացակայության հավաստում և առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը համարվում է պետական հաշվառումից հանված և 1 օրվա ընթացքում դիմողին տրվում է տեղեկանք:».
20) կարգի 8-րդ կետում «, ոչ առևտրային կազմակերպությունների միությունների`» բառերը փոխարինել «, հիմնադրամների, ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միությունների`» բառերով.
21) կարգի 11-րդ կետից հանել «անհրաժեշտության դեպքում դրանք» բառերը.
22) կարգի 12-րդ կետում`
ա. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե1» ենթակետով.
«ե1) հարկ վճարողի հաշվառման համարը.»,
բ. «ը» ենթակետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Սույն ենթակետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական հաշվառման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր հաշվառվող (ստեղծվող) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադիրն ընտրել (նշանակել) է առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավար:»,
գ. «թ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն ենթակետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական հաշվառման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր հաշվառվող (ստեղծվող) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադիրը ընտրել (նշանակել) է առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավար:».
23) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը կամ տարածքային ստորաբաժանումը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարածքային ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր են կատարել իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը) և տալ համապատասխան վկայական (փոփոխությունների կատարման դեպքում համապատասխան նշումով ներդիր): Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառման դեպքում կանոնադրության վրա պետական հաշվառման մասին որևէ նշում չի կատարվում, իսկ պետական հաշվառման նպատակով ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման: Oտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը պետական հաշվառումից հանվում են իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տպագրված համապատասխան հայտարարության մեջ նշված ժամկետը լրանալուց հետո: Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո հաշվառումից հանելը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը համարվում է հաշվառումից հանված, և 1 օրվա ընթացքում դիմողին տրվում է տեղեկանք: Այս դեպքում պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը կամ տարածքային ստորաբաժանումն անհրաժեշտ տեղեկությունները լրացնում է քարտերում, ստորագրում ու կնքում է դրանք և պետական հաշվառումից հանելու մասին տեղեկությունները գրառում է պետական գրանցամատյանում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|