«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11204124
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 մայիսի 2004 թ. N 460-Ն ք. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
30 ապրիլի 2004 թ. N 2-Ն ք. Երևան |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ 4-րդ կետի «Ե» ենթակետի Ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման նպատակով.
Հրամայում ենք`
1. Հաստատել`
ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բժշկական հաստատություններում Ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ուղեգրման կարգով [հավելված 1]:
բ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության կողմից տրվող ուղեգրի ձևը [հավելված 2]:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական պատվեր իրականացնող քաղաքացիական բժշկական հաստատությունների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Բժշկական վարչությանը. առաջնորդվել սույն կարգով:
ՀՀ առողջապահության նախարար |
ՀՀ ոստիկանության պետ |
Հավելված 1
«Հաստատված է» |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բժշկական հաստատություններում ոստիկանության ծառայողների եվ նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման եվ ուղեգրման
1. Սույն իրավական ակտով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բժշկական հաստատություններում Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ուղեգրման կարգը:
2. ՀՀ Ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության կազմակերպումն իրականացվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշման համաձայն:
3. ՀՀ Ոստիկանության հիվանդ ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին պետական պատվեր իրականացնող բժշկական հաստատություններ պլանային հոսպիտալացման է ուղեգրում ՀՀ Ոստիկանության բժշկական վարչությունը` հիմք ընդունելով իր ստորաբաժանումների միջնորդագրերը:
4. ՀՀ Ոստիկանության հիվանդ ծառայողները և նրանց ընտանիքների հիվանդացած անդամները քաղաքացիական հիվանդանոցային բժշկական հաստատություններ հետազոտման և բուժման են ներկայանում ՀՀ Ոստիկանության բժշկական վարչության կողմից տրված ուղեգրերով (բացառությամբ բարձր և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից և «հատուկ, դժվարամատչելի հետազոտություններ»-ից, որոնց ցանկը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 26.03.2004 թ. թիվ 283-Ս հրամանով):
5. Պետական պատվեր իրականացնող բժշկական հաստատությունները յուրաքանչյուր ամիս կտրոն-հաշվետվությունը ներկայացնում են բժշկական վարչություն, որը իր հերթին համադրելով ուղեգրերը կտրոնների հետ, ներկայացնում է ամփոփ տվյալներ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական գործակալություն` պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ֆինանսական փոխհատուցում իրականացնելու նպատակով:
6. Շտապ բժշկական օգնության և անհետաձգելի վիճակների դեպքում, Ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների հոսպիտալացումը կազմակերպվում է մոտակա քաղաքացիական բժշկական հաստատությունում` ՀՀ կառավարության 2004 թ-ի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ սահմանված կարգով: Հոսպիտալացված Ոտիկանության ծառայողների մասին` բուժ. կազմակերպությունը հաղորդում է ոստիկանության տարածքային ստորաբաժանում, կատարելով համապատասխան գրառումները ընդունարանի մատյանում, նշելով հաղորդում ընդունողի պաշտոնը, անունը, ազգանունը, հաղորդման ամսաթիվը և ժամը:
7. ՀՀ Ոստիկանության հիվանդ ծառայողների և նրանց ընտանիքների անդամների հիվանդանոցային բուժման և հետազոտության ֆինանսական փոխհատուցումը իրականացվում է ՀՀ ԱՆ առողջապահական պետական գործակալության` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հաստատված կարգով, հիմք ընդունելով հիվանդության պատմագրերը և ուղեգրերը:
Հավելված 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր թիվ ____
_____ ________ 200__ թ.
____________________________
____________________________
պարոն (տիկին) __________________
ՀՀ «Ոստիկանության Բժշկական վարչությունը ուղեգրումը ____________________ քաղաքի
(մարզի) բնակիչ (ոստիկանության ծառայող կամ ընտանիքի անդամ) ______________________
______________________-ին _____ տարեկան, ստացիոնար բուժման (հետազոտման) համար,
պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների շրջանակներում։
Կ. Տ.
_______________________________________________________ (ուղեգիր տվողի պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը)
----------------------------------------------------------------------------------------------------------------------- կտրման գիծը
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
թիվ ____ ___ __________ 200__ թ. ուղեզրի վերաբերյալ
Քաղաքացի զինծառայող (կամ ընտանիքի անդամ) _______________________________
_________________________________________________________________ (Անուն, ազգանուն, տարիքը, բնակության վայրը)
Կատարվել է անվճար բուժում (հետազոտություն) __________________________________
Որի կապակցությամբ խորհուրդ է տրվում _______________________________________
Բուժումն իրականացվել է_________________________________________________ (բժշկական հաստատություն, բաժանմունք, _________________________________________________________________
_________________________________________________________________ մահճակալ օրեր, դեղորայք և լրացուցիչ վճարում հիվանդի կողմից կատարվել է թե ոչ, _________________________________________________________________ բաժանմունքի վարիչ, բուժող բժիշկ)
Կ. Տ. |