«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010486
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 դեկտեմբերի 2010 թ. |
թիվ 324-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ԹԻՎ 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ը հաստատելու մասին» թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ում (այսուհետ` Կանոնակարգ 4/03) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգ 4/03-ի 4-րդ կետի աղյուսակի 19-րդ կետի 2-րդ սյունակում «և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարված պարտադիր վճարների» բառերը փոխարինել «վճարի» բառով:
2) Կանոնակարգ 4/03-ի 20-րդ կետում «տարեկան պետական տուրքի վճարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետին» բառերը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանին» բառերով:
3) Կանոնակարգ 4/03-ի 40-րդ կետը «նվազեցման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նախկինում ներկայացված տեղեկություններում այլ փոփոխությունների» բառերով:
4) Կանոնակարգ 4/03-ի 41-րդ կետը լրացնել 11-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«11) «Գործարքի բնույթը» սյունակում կանոնադրական կապիտալի ձևավորման դեպքում նշվում է «կապիտալի ձևավորում», կանոնադրական կապիտալի համալրման դեպքում` «կապիտալի համալրում», նվազեցման դեպքում` «կապիտալի նվազեցում», այլ փոփոխությունների դեպքում «այլ փոփոխություն»:»:
5) Կանոնակարգ 4/03-ի 5-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Սույն հաշվետվական ձևը ներկայացնում են նաև այն ներդրումային ընկերությունները, որոնք չեն մատուցում սույն ենթակետով սահմանված ծառայությունները, սակայն իրենց անունից և իրենց հաշվին կատարում են արժեթղթերով գործարքներ, որը կրում է ոչ պարբերական բնույթ և չի կազմում տվյալ ներդրումային ընկերության հիմնական գործունեության մաս,»:
6) Կանոնակարգ 4/03-ի 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«49. Թիվ 6 հաշվետվությունում լրացվում են հաշվետվության ներկայացման օրվան նախորդող օրվա ժամը 16:00-ից մինչև հաշվետվության ներկայացման օրվա ժամը 16:00-ը կնքված գործարքների և (կամ) արդեն կնքված գործարքների պայմաններում փոփոխությունների (այսուհետ` փոփոխված գործարքներ)) վերաբերյալ տեղեկությունները (անկախ տվյալ գործարքի մարման ժամկետից): Ընդ որում, սույն հաշվետվության իմաստով գործարքների պայմաններում փոփոխություններ են համարվում սույն հաշվետվության 2-ից 15-րդ աղյուսակներում տվյալ գործարքի վերաբերյալ նախկինում ներկայացված տեղեկությունների փոփոխությունները: Փոփոխված գործարքների վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս սույն հաշվետվության աղյուսակներում լրացվում են ինչպես բոլոր փոփոխված տեղեկությունները (բացառությամբ «Գործարքի կնքման ամսաթիվը» և «Գործարքի նույնականացուցիչ համարը» սյունակների, որտեղ լրացվում են առաջնային գործարքի համապատասխանաբար «Գործարքի կնքման ամսաթիվը» և «Գործարքի նույնականացուցիչ համարը»), այնպես էլ այն տեղեկությունները, որոնք չեն փոփոխվել: Ընդ որում, սույն հաշվետվությունում գործարքները լրացվում են այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)` ամբողջական միավորներով, որով կնքվել են գործարքները:»:
7) Կանոնակարգ 4/03-ը լրացնել 49.1-րդ, 49.2-րդ, 49.3-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«49.1. Թիվ 6 հաշվետվությունը չի ներկայացվում մարման գործարքների համար:
49.2. Թիվ 6 հաշվետվության համաձայն բոլոր թվերը կլորացվում են ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ:
49.3. Սույն հաշվետվությամբ ներկայացվում են ածանցյալ գործիք համարվող այն սվոփ գործարքները, որոնց հաշվառումն իրականացվում է համաձայն «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՖՀՄՍ 39-ի:»:
8) Կանոնակարգ 4/03-ի 51-րդ կետում «17» թիվը փոխարինել «16» թվով:
9) Կանոնակարգ 4/03-ի 52-րդ կետի 8-րդ ենթակետից հանել «՝ ստորակետից հետո 4 նիշի ճշտությամբ» բառերը, ինչպես նաև 8-րդ ենթակետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Ընդ որում, տարեկան եկամտաբերությունը հաշվարկվում է գործարքի կնքման (գործարքի պայմանների փոփոխության) օրվա դրությամբ:»:
10) Կանոնակարգ 4/03-ի 52-րդ կետը լրացնել 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«11) «Գործարքի նույնականացուցիչ համարը» սյունակում նշվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից վարվող գործարքների ներքին գրանցամատյաններում տվյալ գործարքին տրված նույնականացուցիչ համարը:
12) «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակում լրացվում է առաջնային գործարքի կնքման ամսաթիվը:
13) «Փոփոխված գործարքի ամսաթիվը» սյունակը լրացվում է միայն փոփոխված գործարքների լրացման դեպքում, որտեղ լրացվում է նախկինում կնքված գործարքի պայմաններում փոփոխություն իրականացնելու մասին ցանկացած ձևով համաձայնություն ձեռքբերելու ամսաթիվը` անկախ այդ համաձայնության ուժի մեջ մտնելու ժամկետից:
14) «Գործարքի բնույթը» սյունակում նշվում է «նոր կնքված», «երկարաձգված», «կրճատված» կամ «այլ»: Ընդ որում, նոր գործարք կնքվելու դեպքում նշվում է «նոր կնքված», արդեն կնքված գործարքների գործողության ժամկետի կրճատման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «կրճատված», երկարաձգման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «երկարաձգված», իսկ արդեն կնքված գործարքների այլ պայմանների փոփոխության դեպքում, որոնց դեպքում գործարքի գործողության ժամկետի փոփոխություն տեղի չի ունեցել, նշվում է «այլ»:»:
11) Կանոնակարգ 4/03-ի 55-րդ կետում «երկարաձգված և կրճատված ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների,» բառերը փոխարինել «և (կամ) փոփոխված գործարքների» բառերով:
12) Կանոնակարգ 4/03-ի 56-րդ կետի 1.1-րդ, 2-րդ և 3-րդ ենթակետերը, 57-րդ և 58-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
13) Կանոնակարգ 4/03-ի 56-րդ կետի 5-րդ ենթակետում «հաշվարկվում է որպես միավոր գնի և քանակի արտադրյալ: Ընդ որում, ծավալային արժեթղթերով ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման դեպքում» բառերը փոխարինել «սյունակում» բառով, իսկ 6-րդ ենթակետից հանել «՝ ստորակետից հետո 2 նիշի ճշտությամբ» բառերը:
14) Կանոնակարգ 4/03-ի 59-րդ, 61-րդ, 63-րդ, 65-րդ և 67-րդ կետերը «գործարքների» բառից հետո լրացնել «(այդ թվում` փոփոխված գործարքների)» բառերով:
15) Կանոնակարգ 4/03-ի 68-րդ կետում «օպցիոնների» բառը փոխարինել «օպցիոն գործարքների (այդ թվում` փոփոխված գործարքների)» բառերով:
16) Կանոնակարգ 4/03-ի 70-րդ կետում «սվոփերի» բառը փոխարինել «սվոփ գործարքների (այդ թվում` փոփոխված գործարքների)» բառերով:
17) Կանոնակարգ 4/03-ի 71-րդ կետը լրացնել 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«3) «Գործարքի տեսակը (ներգրավման սվոփ / տրամադրման սվոփ)» սյունակում սվոփի հիմքում ընկած արժույթի ներգրավման դեպքում լրացվում է «ներգրավման սվոփ», իսկ սվոփի հիմքում ընկած արժույթի տրամադրման դեպքում` «տրամադրման սվոփ»:
4) «Սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալը» սյունակի «Սվոփի հիմքում ընկած արժույթի ծավալը» ենթասյունակում լրացվում է սփոթ գործարքի ընթացքում սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված սվոփի հիմքում ընկած արժույթով), իսկ «Գործարքի արժույթի ընդհանուր ծավալը» ենթասյունակում` սվոփի հիմքում ընկած արժույթի դիմաց տրամադրվող (ստացվող) արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված գործարքի արժույթով):
5) «Ֆորվարդ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալը» սյունակի «Սվոփի հիմքում ընկած արժույթի ծավալը» ենթասյունակում լրացվում է ֆորվարդ գործարքի ընթացքում սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված սվոփի հիմքում ընկած արժույթով), իսկ «Գործարքի արժույթի ընդհանուր ծավալը» ենթասյունակում` սվոփի հիմքում ընկած արժույթի դիմաց տրամադրվող (ստացվող) արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված գործարքի արժույթով):
6) «Սփոթ գործարքի վերջնահաշվարկի իրականացման ամսաթիվ» սյունակում լրացվում է սփոթ գործարքի փաստացի իրականացման ամսաթիվը:
7) «Ֆորվարդի վերջնահաշվարկի իրականացման ամսաթիվ» սյունակում լրացվում է ֆորվարդ գործարքի փաստացի իրականացման ամսաթիվը:»:
18) Կանոնակարգ 4/03-ի 71-րդ կետի 4-րդ պարբերությունը 1-ին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «60.1.-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված կարգով սվոփի հիմքում ընկած արժույթը որոշելիս երկու արժույթների ծավալների հարաբերության որոշման համար հիմք է ընդունվում սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալները:»:
19) Կանոնակարգ 4/03-ի 82-րդ կետը լրացնել 7-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«7) Միջին փոխարժեք» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված առքի (վաճառքի) գործարքների միջին փոխարժեքը (փոխարժեքների միջին թվաբանականը)` յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով:
20) Կանոնակարգ 4/03-ի ԳԼՈՒԽ 19-ի վերնագրում «ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕԳՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՎՃԱՐԻ» բառով:
21) Կանոնակարգ 4/03-ի 129-րդ կետում «Թիվ 19 հաշվետվությունը բաղկացած է երկու աղյուսակից: Առաջին աղյուսակում» բառերը փոխարինել «Թիվ 19 հաշվետվությունում» բառերով:
22) Կանոնակարգ 4/03-ի 130-րդ կետից հանել «1-ին աղյուսակի» բառերը:
23) Կանոնակարգ 4/03-ի 131-րդ և 132-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
24) Կանոնակարգ 4/03-ի 6-րդ Հավելվածի 2-րդ աղյուսակում «Ռեպո գործարքի բնույթը» բառերը փոխարինել «Գործարքի բնույթը» բառերով:
25) Կանոնակարգ 4/03-ի 6-րդ Հավելվածի 3-րդ աղյուսակն ուժը կորցրած ճանաչել:
26) Կանոնակարգ 4/03-ի 6-րդ Հավելվածի 2-րդ աղյուսակից հանել «Միավոր արժեթղթի գինը» և «Արժեթղթի տարեկան եկամտաբերությունը» սյունակները:
27) Կանոնակարգ 4/03-ի 6-րդ Հավելվածի 2-րդից մինչև 12-րդ և 15-րդ աղյուսակները «Ում անունից է գործարքը կնքվել» սյունակից հետո լրացնել նոր սյունակով` «Գործարքի նույնականացուցիչ համարը» վերնագրով, իսկ 4-րդից մինչև 12-րդ և 15-րդ աղյուսակները` նաև «Գործարքի բնույթը» վերնագրով սյունակով:
28) Կանոնակարգ 4/03-ի 6-րդ Հավելվածի 2-րդ աղյուսակի և 4-րդից մինչև 12-րդ և 15-րդ աղյուսակները «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակից հետո լրացնել նոր սյունակով` «Փոփոխված գործարքի ամսաթիվը» վերնագրով:
29) Կանոնակարգ 4/03-ի 6-րդ Հավելվածի 10-րդ, 11-րդ և 12-րդ աղյուսակներից հանել «Օպցիոնի իրականացման» սյունակի «ամսաթիվը» և «ժամանակաշրջանը» ենթասյունակները, իսկ «Օպցիոնի իրականացման» բառերը փոխարինել «Օպցիոնի իրականացման ամսաթիվը» բառերով:
30) Կանոնակարգ 4/03-ի 4-րդ Հավելվածը լրացնել նոր սյունակով` «Գործարքի բնույթը» վերնագրով:
31) Կանոնակարգ 4/03-ի 6-րդ Հավելվածի 13-րդ և 14-րդ աղյուսակները հաստատել նոր խմբագրությամբ` համաձայն համապատասխանաբար Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
32) Կանոնակարգ 4/03-ի 20-րդ հավելվածում.
ա. վերնագրում «ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕԳՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՎՃԱՐԻ» բառով,
բ. հանել «Աղյուսակ 1.» բառերը,
գ. 2-րդ աղյուսակն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի փետրվարի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի |
Վ. Գաբրիելյան |
|
Հավելված 1 Հաստատված է ՀԱՎԵԼՎԱԾ 6 «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի |
Աղյուսակ 13. ԻՐ ԿԱՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՇՎԻՆ (ԻՐ ՀԱՇՎԻՆ ԵՎ ԻՐ ԱՆՈՒՆԻՑ) ՓՈԽԱՐԺԵՔԱՅԻՆ ՍՎՈՓ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվանումը ………………………………………
Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ..........................................
N |
Ում հաշ-վին է գոր-ծարքը կնքվել |
Ում անունից է գոր-ծարքը կնքվել |
Գոր-ծարքի նույ-նակա-նացու-ցիչ հա-մարը |
Գոր-ծարքի բնույթը |
Գոր-ծարքի տե-սակը (ներ-գրավ-ման սվոփ / տրամա-դրման սվոփ) |
Սվոփի հիմ-քում ընկած ար-ժույթի ISO կոդը |
Սփոթ փո-խար-ժեքը |
Ֆոր-վարդ (գոր-ծարքի մար-ման) փոխար-ժեքը |
Գոր-ծարքի ար-ժույթի ISO կոդը |
Սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների գումարը (ծավալը) |
Ֆորվարդ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների գումարը (ծավալը) |
Գոր-ծարքի կնքման ամսա-թիվը |
Փոփոխ-ված գոր-ծարքի ամսա-թիվը |
Սփոթ գոր-ծարքի վերջնա-հաշ-վարկի իրակա-նացման ամսա-թիվը |
Ֆոր-վարդի վերջնա-հաշ-վարկի իրակա-նացման ամսա-թիվը |
Գոր-ծարքի կնքման վայրը |
Գոր-ծարքի մյուս կողմը | ||
Սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (ծավալը) |
Գործարքի արժույթի ընդհանուր գումարը (ծավալը) |
Սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (ծավալը) |
Գործարքի արժույթի ընդհանուր գումարը (ծավալը) | ||||||||||||||||
1 |
|||||||||||||||||||
2 |
|||||||||||||||||||
… |
|||||||||||||||||||
Ներդրումային ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմնի ղեկավար`
Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ՝
Հավելված 2 Հաստատված է ՀԱՎԵԼՎԱԾ 6 «Ներդրումային ծառայություններ դրանց ներկայացման կարգը, ձևը և |
Աղյուսակ 14. ԻՐ ԿԱՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՇՎԻՆ (ԻՐ ՀԱՇՎԻՆ ԵՎ ԻՐ ԱՆՈՒՆԻՑ) ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՍՎՈՊ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվանումը …………………………………………
Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ..........................................
N |
Ում հաշ-վին է գոր-ծարքը կնքվել |
Ում անու-նից է գոր-ծարքը կնքվել |
Գոր-ծարքի նույնա-կանա-ցուցիչ հա-մարը |
Գոր-ծարքի բնույ-թը |
Գոր-ծարքի տե-սակը (ներ-գրավ-ման սվոփ / տրա-մադր-ման սվոփ) |
Սվոպի հիմ-քում ընկած ար-ժույթի ISO կոդը |
Սփոթ փո-խար-ժեքը |
Ֆոր-վարդ (մար-ման) փոխ-արժեքը |
Գոր-ծարքի ար-ժույթի ISO կոդը |
Ներգը-րավ-ված ար-ժույթի համար վճար-վող տարե-կան տո-կոսա-դրույք |
Տրամա-դրված արժույթի համար ստացվող տարեկան տոկոսա-դրույք |
Սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների գումարը (ծավալը) |
Ֆորվարդ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների գումարը (ծավալը) |
Գոր-ծարքի կնք-ման ամսա-թիվը |
Փոփոխ-ված գոր-ծարքի ամսա-թիվը |
Սփոթ գոր-ծարքի վերջ-նա-հաշ-վարկի իրա-կա-նաց-ման ամսա-թիվը |
Ֆոր-վարդի վերջնա-հաշ-վարկի իրակա-նացման ամսա-թիվը |
Գոր-ծարքի կնքման վայրը |
Գոր-ծարքի մյուս կողմը | ||
Սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհա-նուր գումարը (ծավալը) |
Գոր-ծարքի արժույթի ընդհա-նուր գումարը (ծավալը) |
Սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհա-նուր գումարը (ծավալը) |
Գոր-ծարքի արժույթի ընդհա-նուր գումարը (ծավալը) | ||||||||||||||||||
1 |
|||||||||||||||||||||
2 |
|||||||||||||||||||||
… |
|||||||||||||||||||||
Ներդրումային ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմնի ղեկավար
Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ՝