Գլխավոր տեղեկություն
Номер
N 1119-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.12.2010
Дата вступления в силу
16.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2010 թվականի N 1119-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով 2010 թվականի դեկտեմբերի 15-17-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի, և 2010 թվականի դեկտեմբերի 13-17-ը՝ փորձագետների խումբ՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին։

3. Հայաստանի Հանրապետության պատվիրակության և փորձագետների խմբի անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Ա. Միրզաբեկյանինը, Ս. Աբրահամյանինը, Մ. Չիլինգարյանինը, Ա. Դավթյանինը, Վ. Ավետիսյանինը, Է. Երիցյանինը, Ս. Աբրահամյանինը, Ֆ. Սոլոմոնյանինը և Կ. Միրզոյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Կարապետյանինը, Կ. Հակոբյանինը և Տ. Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գ. Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար նախատեսված միջոցների հաշվին.

5) Ա. Պողոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Միրզաբեկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 15
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 15-ի N 1119-Ա
որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-17-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Միրզաբեկյան

      

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

 

 

Ա. Ղևոնդյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

Ա. Կարապետյան

 

-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի կազմակերպամոբիլիզացիոն վարչության պետ

Ս. Աբրահամյան

 

- ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նյութատեխնիկական ապահովման վարչության պետ

 

Ա. Դավթյան

 

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ

 

Մ. Չիլինգարյան

 

- ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ

Է. Երիցյան

 

- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ

Գ. Մարտիրոսյան

 

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Ֆ. Սոլոմոնյան

 

- ՀՀ զինված ուժերի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետի տեղակալ

Կ. Հակոբյան

 

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնի պետ

Ա. Պողոսյան

 

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության վարչության առաջին բաժնի պետ

Տ. Պետրոսյան

 

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության ռազմաարդյունաբերության բաժնի պետ

Կ. Միրզոյան

 

- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների բաժնի պետ

Վ. Ավետիսյան

 

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռադիոէլեկտրոնային պայքարի բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 15-ի N 1119-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-17-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ

 

Ս. Աբրահամյան

   

- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ (հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)

 

Դ. Վիրաբյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական բաժնի առաջին քարտուղար, բաժնի վարիչի պաշտոնակատար

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան