Գլխավոր տեղեկություն
Номер
N 774-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.11.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.09.2010
Дата вступления в силу
29.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2010 թվականի N 774-Ա

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ «ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՖՈՐՈՒՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» խորագրով անցկացվելիք ֆորումի մասնակիցների (400 մարդ)` 2010 թվականի հոկտեմբերի 19-20-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների, դահլիճների ու աշխատանքային սենյակների, տեխնիկական սարքավորումների, պարագաների, թարգմանությունների, պաշտոնական ճաշի և մշակութային միջոցառումների հետ կապված այլ ծախսերը՝ 43875400 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

(Որոշումը լրաց. 10.11.10 N 957-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 28
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.11.2010, N 957-Ա 11.11.2010, N 774-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան