Գլխավոր տեղեկություն
Номер
N 2323-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.11.2010-21.04.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.02.08/7(462) Հոդ.173
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.01.2006
Дата вступления в силу
09.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 30 հունվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2323-Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՄԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասին, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը` ըստ պաշտոնների` համաձայն N 1 հավելվածի.

բ) փրկարարական ծառայության կոչման հավելավճարի չափը` համաձայն N 2 հավելվածի.

գ) փրկարարական ծառայության ծառայողին յուրաքանչյուր ամիս տրվող սննդի փոխհատուցման գումարի չափը` 10.000 դրամ:

2. Հայաստանի փրկարար ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դրույքաչափերը նշանակվում են հանրապետական գործադիր մարմինների տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դրույքաչափերին համապատասխան:

3. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում տնտեսված գումարների հաշվին փրկարար ծառայողներին և փրկարարի կոչում չունեցող աշխատողներին վճարելու լրավճարներ, հավելավճարներ և տալու պարգևատրումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով: 

(3-րդ կետը փոփ. 21.08.08 N 1042-Ն, խմբ. 21.10.10 N 1399-Ն)

3.1. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նախատեսված լրավճարների, հավելավճարների վճարումից և պարգևատրումները տալուց հետո տնտեսված գումարները բյուջետային տարվա վերջին օրը փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(3.1 կետը լրաց. 21.10.10 N 1399-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 23
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2323-Ն որոշման


ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

NN
ը/կ

Պաշտոնը

Պաշտոնային դրույքաչափը
(դրամ)

 

I. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոն

 

1.

Վարչության պետ

41100-85600

 

II. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ

 

2.

Բաժնի պետ

38840-68400

3.

Վարչության պետի տեղակալ

38840-68400

4.

Տարածքային վարչության պետ

38840-68400

 

III. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ

 

5.

Տարածքային վարչության պետի տեղակալ

36600-58300

6.

Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար

36600-58300

7.

Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար

36600-58300

8.

Բաժնի պետ

36600-58300

9.

Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ

36600-58300

10.

Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ

31100-50100

11.

Լաբորատորիայի պետ

31100-50100

 

IV. Փրկարարական ծառայության միջին պաշտոններ

 

12.

Խմբի պետ

30000-39300

13.

Ջոկի հրամանատար

30000-39300

14.

Ավագ փրկարար

30000-39300

 

 V. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ

  15.

Փրկարար

30000-34800

 »:

(Հավելվածը խմբ. 19.06.08 N 602-Ն, 29.01.09 N 101-Ն) 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2323-Ն որոշման


Հ Ա Վ Ե Լ Ա Վ Ճ Ա Ր

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՄԱՆ
 
 

NN ը/կ

Փրկարարական ծառայության կոչումը 

Կոչման դրույքաչափը

ա) փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ`

1.

փրկարարական ծառայության գեներալ- լեյտենանտ

10.100

2.

փրկարարական ծառայության գեներալ- մայոր

9.320

բ) փրկարարական ծառայության գլխավոր կոչում`

3.

փրկարարական ծառայության գնդապետ

7.760

գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ`

4.

փրկարարական ծառայության փոխգնդապետ

7.300

5.

փրկարարական ծառայության մայոր

6.670

դ) փրկարարական ծառայության միջին կոչումներ`

6.

փրկարարական ծառայության կապիտան

6.200

7.

փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ

5.740

8.

փրկարարական ծառայության լեյտենանտ

4.980

9.

փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ

4.370

ե) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ`

10.

փրկարարական ծառայության ավագ ենթասպա

3.580

11.

փրկարարական ծառայության ենթասպա

3.110

12.

փրկարարական ծառայության ավագ սերժանտ

2.810

13.

փրկարարական ծառայության սերժանտ

2.640

14.

փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ

2.340

15.

փրկարարական ծառայության շարքային 

2.030

    


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան