ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2010 թվականի N 1630-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի մեկ էջի ձեռքբերման գինը սահմանել 10 դրամ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված գինը կիրառվում է 2010 թվականի դեկտեմբեր ամսվա և 2011 թվականի ընթացքում ձեռք բերվող` հարկային հաշիվների ձևերի համար:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի ստորաբաժանումում բացել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի տպագրության համար» անվանմամբ արտաբյուջետային միջոցների հաշիվ:
4. Uահմանել, որ սույն որոշման համաձայն բացված հաշվի մուտքն ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման դիմաց վճարներն են, իսկ ելքը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կողմից` հարկային հաշիվների ձևերի տպագրության համար ծախսեր (հարկային հաշիվների տպագրության համար նյութական ծախսեր, աշխատավարձի ու դրան հավասարեցված վճարներ) կատարելու նպատակով:
5. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռքբերվող հարկային հաշիվների ձևերի տպագրության համար 2011 թվականի արտաբյուջետային միջոցների եկամուտները և ծախսային ուղղությունները` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռքբերվող հարկային հաշիվների ձևերի տպագրության համար 2011 թվականի արտաբյուջետային միջոցների եկամուտները` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի տպագրության համար 2011 թվականի արտաբյուջետային միջոցների ծախսային ուղղությունները` համաձայն N 3 հավելվածի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1630-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձԵՎերի տպագրության համար 2011 թվականի արտաբյուջետային միջոցների եկամուտները ԵՎ ծախսային ուղղությունները
(հազ. դրամ) |
Դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ու դրանց տարրերի անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (գումարների ավելացումը նշված է դրական նշանով) |
Եկամուտների գծով |
50,000.0 |
Ծախսերի գծով |
50,000.0 |
Դեֆիցիտը (պակասուրդը) |
- |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1630-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձԵՎերի տպագրության համար 2011 թվականի արտաբյուջետային միջոցների եկամուտները
(հազ. դրամ) |
Եկամուտներ |
Ցուցանիշների փոփոխությունը (գումարների ավելացումը նշված է դրական նշանով) | |||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |
Ընդամենը |
20,000.0 |
30,000.0 |
40,000.0 |
50,000.0 |
այդ թվում` |
||||
Այլ եկամուտներ |
20,000.0 |
30,000.0 |
40,000.0 |
50,000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1630-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձԵՎերի տպագրության համար 2011 թվականի արտաբյուջետային միջոցների ծախսային ուղղությունները
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով) | |||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
20,000.0 |
30,000.0 |
40,000.0 |
50,000.0 |
այդ թվում` |
||||
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
18,120.0 |
27,130.0 |
36,140.0 |
45,240.0 |
այդ թվում` |
||||
1. ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ԸՆԴԱՄԵՆԸ |
3,220.0 |
4,830.0 |
6,440.0 |
8,050.0 |
այդ թվում` |
||||
1.1. Աշխատանքի վարձատրություն |
3,220.0 |
4,830.0 |
6,440.0 |
8,050.0 |
-Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ |
2,800.0 |
4,200.0 |
5,600.0 |
7,000.0 |
-Սոցիալական ապահովության վճարներ |
420.0 |
630.0 |
840.0 |
1,050.0 |
2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ |
14,900.0 |
22,300.0 |
29,700.0 |
37,190.0 |
2.1. Նյութեր (ապրանքներ) |
14,900.0 |
22,300.0 |
29,700.0 |
37,190.0 |
-Գրասենյակային նյութեր և հագուստ |
14,900.0 |
22,300.0 |
29,700.0 |
37,190.0 |
Բ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ |
1,880.0 |
2,870.0 |
3,860.0 |
4,760.0 |
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ |
1,880.0 |
2,870.0 |
3,860.0 |
4,760.0 |
1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ |
1,880.0 |
2,870.0 |
3,860.0 |
4,760.0 |
այդ թվում՝ |
||||
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ |
1,880.0 |
2,870.0 |
3,860.0 |
4,760.0 |
-Վարչական սարքավորումներ |
1,880.0 |
2,870.0 |
3,860.0 |
4,760.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |