040.0297.08.05.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 1999 թվականի N 297
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Կապանի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել վարչական շենքի 532 քառ. մ մակերեսով տարածքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի տնօրինությանը:
(1.1-ին կետը փոփ. 25.08.99 N 533)
1.2. Հաշվեկշռային մեթոդով 557175 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Կապանի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Կապանի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության:
1.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 94127 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 94127 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 75302 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 75302 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.5. Կապանի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 463048 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 82011 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 936 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 1 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 125 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 379975 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 379975 հազ. դրամ:
1.6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Կապանի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Կապանի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
1.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. «Ստեփանավանի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել ավտոկայանը և թողնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:
2.2. Հաշվեկշռային մեթոդով 116250 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ստեփանավանի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Ստեփանավանի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:
2.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 114626 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 114626 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 114626 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 114626 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.5. «Ստեփանավանի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 1623,8 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1079,7 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 312,5 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 104 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 49,7 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ 2,2 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 75,7 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 31,9 հազ. դրամ:
2.6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Ստեփանավանի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Ստեփանավանի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
2.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 88315 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տաշիրի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Տաշիրի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 86200 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 86200 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 86200 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 86200 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. «Տաշիրի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 2115 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 726 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 664 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 165 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 16 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 143 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 401 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 263,7 հազ. դրամ:
3.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Տաշիրի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Տաշիրի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 955724 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսշին» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գորիսշին» բաց բաժնետիրական ընկերության:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 12-ի N 575 և 1998 թվականի հոկտեմբերի 17-ի N 639 որոշումների` Գորիսի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով հանձնված «Գորիսշին» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում արտացոլված արտադրական բազայի (քաղ. Գորիս, Երևանյան խճ.) և վարչական շենքի անավարտ շինարարության օբյեկտի (քաղ. Գորիս, Ավանգարդ թաղամաս) գնահատված արժեքներն ընդգրկված չեն ընկերության կանոնադրական հիմնադրամի մեջ:
4.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 87139 հազ. դրամ, որը համապատասխանում է 87139 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 69711 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 69711 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.4. «Գորիսշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 868585 հազ. դրամ, այդ թվում`
արտաբյուջետային վճարումների գծով` 3292 հազ. դրամ.
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 29119 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 8397 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 216 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 116 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ 748 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 16905 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 809792 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 809792 հազ. դրամ:
4.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
4.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
4.7. Մրցույթի կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
4.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 1693 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Թթխմորի և հացհրուշակեղենի Կարբիի արտադրամաս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Թթխմորի և հաց-հրուշակեղենի Կարբիի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության:
5.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 1693 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 1693 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 1693 հազ. դրամ, որը համապատասխանում է 1693 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.4. «Թթխմորի և հացհրուշակեղենի Կարբիի արտադրամաս» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
5.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
5.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
5.7. Մրցույթի կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
5.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Հաշվեկշռային մեթոդով 14149 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Թթխմորի և հացհրուշակեղենի օժանդակ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Թթխմորի և հաց-հրուշակեղենի օժանդակ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:
6.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 14149 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 14149 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 14149 հազ. դրամ, որը համապատասխանում է 14149 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.4. «Թթխմորի և հացհրուշակեղենի օժանդակ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
6.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
6.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
6.7. Մրցույթի կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
6.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Հաշվեկշռային մեթոդով 23374 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիս-1» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Մասիս-1» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 11418 հազ. դրամ, որը համապատասխանում է 11418 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 9134 հազ. դրամ, որը համապատասխանում է 9134 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.4. «Մասիս-1» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 15956,4 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2358,2 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 4869,3 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 4403,6 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 2530 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1795,3 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 1795,3 հազ. դրամ:
7.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
7.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
7.7. Մրցույթի կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
7.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
7.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. Հաշվեկշռային մեթոդով 3866 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Մարքեթինգ» ունիվերսամ (Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Շիրակացու փող.) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
8.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
8.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
8.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
8.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
9.1. Հաշվեկշռային մեթոդով 78749 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված 3 անասնագոմերի անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Իջևան, Սպիտակ Ջուր հանդամաս) մասնավորեցնել մրցույթով:
9.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
9.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
9.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
9.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
10.1. Հաշվեկշռային մեթոդով 24441 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված պանսիոնատի և սնուցող ջրագծի անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Իջևան, Սպիտակ Այգեղցի հանդամաս) մրցույթով:
10.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
10.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
10.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
10.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման մասին» N 378 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 691 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 5.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Լոռառսպաս» պետական փակ բաժնետիրական ընկերության «Բնակչության պատվերներով բնակարանների կառուցման և նորոգման» Վանաձորի դուստր ձեռնարկությունը վերակազմակերպել «Վանաձորի բնակնորշին» պետական փակ բաժնետիրական ընկերության»:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 157 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 1.2-րդ կետում «NN 1, 2, 4, 5, 6, 7 արտադրամասերը» բառերը փոխարինել «NN 5, 6, 7 արտադրամասերը» բառերով:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 30-ի N 321 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 259 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 6.3-րդ կետում «NN 2, 3 և 19 արտադրամասերը» բառերը փոխարինել «NN 2 և 19 արտադրամասերը» բառերով:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 28-ի «Լուծարվող պետական ձեռնարկությունների գույքը մրցույթով վաճառելու մասին» N 33 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
հանել որոշման NN 1 և 2 հավելվածների 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերը:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 8-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |