ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2010 թվականի N 912-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի տարածքի սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից՝ համաձայն N 1 հավելվածի՝
1) գյուղատնտեսական նշանակության հողերից 158.56 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա.
2) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 5.11 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա։
2. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքի սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 9.18 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ` ՀԱՄԱՁԱՅՆ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|