ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2010 թվականի N 1129-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում այգեգործական հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) հողամասի բաժանման սխեմայի հիման վրա այգեգործության նպատակով հատկացված և ներկայումս ըստ հողային հաշվեկշռի բնակավայրերի նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների գրանցման համար հիմք է հանդիսանում մինչև 1994 թվականի հունվարի 1-ը տրամադրված այգեգործի գրքույկը` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի կիրառման իմաստով.
2) հողամասի բաժանման սխեմայի հիման վրա այգեգործության նպատակով հատկացված և ներկայումս համայնքին սեփականության իրավունքով փոխանցված` գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ դատական կարգով քաղաքացիների սեփականությունը ճանաչվելու դեպքում սույն որոշման ուժով տվյալ հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված` բնակավայրերի հողերի, որի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով տրամադրվում է հողամասի գլխավոր հատակագիծ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. սեպտեմբերի 9
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.03.2015, N 209-Ն | 28.03.2015, N 1129-Ն | |
25.04.2013, N 425-Ն | 18.05.2013, N 1129-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|