«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60010253
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2010 թ. |
N 325-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՑԱՆՑՈՒՄ ՍԿԶԲՆԱՎՈՐՎԱԾ ԶԱՆԳԻ ՈՉ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՐՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՑԱՆՑՈՒՄ ՎԵՐՋՆԱՎՈՐՄԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետի է) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 37‑րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը և 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցում սկզբնավորված զանգի ոչ աշխարհագրական սկզբունքով համարներ օգտագործող օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցում վերջնավորման փոխկապակցման ծառայության վճարը սահմանել 2,1 դրամ/րոպե` առանց ավելացված արժեքի հարկի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |