ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 1994 թվականի N 163
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. (կետն ուժը կորցրել է 09.07.97 N 256)
2. Թույլատրել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի ջրմուղկոյուղու տնտեսության հատուկ նշանակության պետական ձեռնարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման «Հայջրմուղկոյուղի» հատուկ նշանակության պետական ձեռնարկությանը կատարել ենթակա ձեռնարկությունների հաշվեկշռային շահույթների կենտրոնացում և վերաբաշխում:
Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` ջրմուղկոյուղու տնտեսության ՀՆՊՁ-ի և «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի համակարգերից շահութահարկի գանձումն իրականացնել կենտրոնացված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայգյուղջրատարշին» ՀՇՇՄ-ի «Գյուղջրմուղ» պետական ձեռնարկությունը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման ենթակայությանը:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը` մեկամսյա ժամկետում ավարտել «Գյուղջրմուղ» պետական ձեռնարկության գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ վերլուծել «Գյուղջրմուղ» պետական ձեռնարկության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
«Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման 1993 թվականի գործունեությունից առաջացած վնասների պատճառները և քննարկման արդյունքների հիման վրա 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |