ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2010 թվականի N 396-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մարզերում 2010 թվականի մարտի 15-ին և 16-ին տեղի ունեցած ուժեղ քամիների պատճառով դպրոցներին հասցված վնասների հետևանքները վերացնելու նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 5,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից`
1) 600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի դպրոցի համար.
2) 600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան գյուղի N 5 դպրոցի համար.
3) 950.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քաղսի գյուղի միջնակարգ դպրոցի համար.
4) 900.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ռյա թազա գյուղի դպրոցի համար.
5) 400.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի դպրոցի համար.
6) 450.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրառատ գյուղի դպրոցի համար.
7) 400.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան գյուղի մարզադպրոցի համար.
8) 400.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վանանդ գյուղի դպրոցի համար.
9) 400.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արազափ գյուղի դպրոցի համար.
10) 400.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գոմք գյուղի դպրոցի համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 21
Երևան
![loading...](/static/img/loader.gif)