ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2010 թվականի N 226-Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎ ԱՄՍՏԵՐԴԱՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2010 թվականի ապրիլի 2-3-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելու և 2010 թվականի ապրիլի 3-5-ը՝ Ամստերդամ (Նիդերլանդների Թագավորություն)` որպես պատվավոր հյուր «Այո Ամստերդամ» հայ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված Եվրո-հայկական խաղերի հանդիսավոր միջոցառումներին ներկա գտնվելու համար:
2. Հ. Հակոբյանի՝ Բրյուսել և Ամստերդամ գործուղման ճանապարհածախսը և Բրյուսելում կեցության հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Հակոբյանի` Ամստերդամում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Հակոբյանի Բրյուսել և Ամստերդամ մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել և Ամստերդամ գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |