ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2010 թվականի N 358-Ա
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին 2010 թվականի մայիսի 27-30-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստին, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խնդիրներին նվիրված ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու համար:
2. Ս. Խաչատրյանի՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Խաչատրյանի` Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|