ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2010 թվականի N 123-Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ` ՄԻՆՉԵՎ 1905.00 Մ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԸ ՏԱՐԱԾՔԻ 1:1000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման տեխնիկական առաջադրանքը` համաձայն N 1 հավելվածի.
2) Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքների ամփոփ նախահաշիվը` համաձայն N 2 հավելվածի.
3) Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հատկացնել 81777.6 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի հետ համատեղ ապահովել Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքների կատարումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի N 123-Ն որոշման |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Ա Ռ Ա Ջ Ա Դ Ր Ա Ն Ք
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ` ՄԻՆՉԵՎ 1905.00 Մ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԸ ՏԱՐԱԾՔԻ 1:1000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Աշխատանքների նպատակը Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքում քարտեզագրագեոդեզիական աշխատանքների իրականացումն է, 1:1000 մասշտաբի տեղագրական քարտեզների ստեղծումը` ռելիեֆի 0.5 մ կտրվածքով, իսկ մինչև 4 աստիճան թեքություններում` 0.25 մ ռելիեֆի կտրվածքով, գոյություն ունեցող տեղագրական և կադաստրային քարտեզների համադրումն ու թարմացումը, հողամասերի սահմանազատումը և դասակարգումն ըստ սեփականության սուբյեկտների, ըստ նպատակային և գործառնական նշանակության, էքսպլիկացիայի կազմումը:
ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Կատարվող աշխատանքների անհրաժեշտ բաղադրիչներն են գոյություն ունեցող ելակետային տվյալների հավաքագրումն ու ուսումնասիրությունը, հանութային պլանաբարձունքային հիմքի ստեղծումը, մինչև 1905.00 մ նիշը 1:1000 մասշտաբի տեղագրական քարտեզների ստեղծման նպատակով իրադրության և ռելիեֆի հանութագրումը` ռելիեֆի 0.5 մ կտրվածքով, իսկ մինչև 4 աստիճան թեքություններում` 0.25 մ ռելիեֆի կտրվածքով, նոր առաջացած գույքերի հանութագրումը, աշխարհագրական օբյեկտների սահմանների ճշգրտումն ու հանութագրումը, գոյություն ունեցող տեղագրական և կադաստրային քարտեզների համադրումն ու թարմացումը, քարտեզների թվայնացումը, հողամասերի սահմանազատումը և դասակարգումն ըստ սեփականության սուբյեկտների, ըստ նպատակային ու գործառնական նշանակությունների, անշարժ գույքի միավորների ցուցակների, և էքսպլիկացիայի կազմումը:
1:1000 մասշտաբի տեղագրական քարտեզները պետք է ստեղծվեն թվային միասնական կոորդինատային ու բարձունքային համակարգերում, որոնք արտացոլում են տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում: Կատարվող աշխատանքներն իրենց ճշտությամբ պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի հուլիսի 11-ի «1:500, 1:2000 և 1:5000 մասշտաբի տեղագրական հանույթների իրականացման հրահանգի մասին» N 392-Ն և 2009 թվականի փետրվարի 26-ի «Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգը հաստատելու մասին» N 51-Ն հրամանների պահանջներին:
Նշված աշխատանքների իրականացման համար պետք է հիմք ընդունել գոյություն ունեցող բոլոր մասշտաբների տեղագրական և կադաստրային հատակագծերը, օդալուսանկարահանման և տիեզերալուսանկարահանման արդյունքում ստացված օրթոֆոտոհատակագծերը, հողահատկացման հատակագծերը և այլ գրաֆիկական տվյալներ:
Հանութագրման համար հարկավոր է ստեղծել հանութային խտացման ցանց` խտացնելով գեոդեզիական պլանաբարձունքային հիմքը ՋիՊիէս (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ - GPS) դիտարկումների օգնությամբ: ՋիՊիԷս (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ - GPS) դիտարկումներն անհրաժեշտ է իրականացնել արբանյակային դիրքորոշման կայաններով, 1-2 ժամ տևողությամբ` կետերի հեռավորությամբ պայմանավորված:
Հանութային հիմքի կետերի պլանային դիրքի սահմանային սխալանքը պետական գեոդեզիական և գեոդեզիական խտացման ցանցի կետերի նկատմամբ չպետք է գերազանցի հատակագծի մասշտաբի 0.2 մմ-ը:
Հանութագրման ընթացքում պետք է հանութագրել բոլոր շենքերը, շինությունները, հողամասերի սահմանները, ռելիեֆի տարրերը, գծային ենթակառուցվածքները, այդ թվում` ճանապարհները, կամուրջները, էլեկտրահաղորդման և կապի գծերը, գազատարները, ջրատարները, պոմպակայանները և այլն:
Ռելիեֆը պետք է հանութագրվի 0.5 մ կտրվածքով, իսկ մինչև 4 աստիճան թեքություններում` 0.25 մ ռելիեֆի կտրվածքով: Ռելիեֆի հանութագրվող տարրերի պիկետների միջև հեռավորությունը պետք է լինի 20-30 մ, իսկ խտությունը պետք է բավարարի նշված կտրվածքներով ռելիեֆի ավտոմատ գծագրման պահանջները:
Քարտեզագրման աշխատանքները պետք է իրականացվեն ՎիՋիԷս համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84):
Կադաստրային և տեղագրական քարտեզների համադրման, մեկ ընդհանուր քարտեզագրական հիմքի ստեղծման և թարմացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) գոյություն ունեցող տեղագրական և կադաստրային հատակագծերի հավաքագրում, ուսումնասիրում և մուտքագրում.
2) անհրաժեշտության դեպքում կոորդինատների վերահաշվարկ ՎիՋիԷս համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84).
3) տեղագրական և կադաստրային հատակագծերի հիման վրա բնության մեջ փաստացի օգտագործվող և գրանցված իրավունքներին համապատասխան գույքի սահմանների համադրում.
4) համադրված հատակագծերի տպագրում` 1:1000 մասշտաբով.
5) համադրված հատակագծերի վրա իրադրության դաշտային ճշգրտում.
6) ճշգրտված ու թարմացված հատակագծերի թվայնացում և գրասենյակային մշակում.
7) անշարժ գույքի միավորների ծածկագրում.
8) անշարժ գույքի միավորների մակերեսների հաշվարկում և ցուցակների կազմում.
9) հողամասերի սահմանազատում և դասակարգում` ըստ սեփականության սուբյեկտների, ըստ նպատակային և գործառնական նշանակության.
10) էքսպլիկացիայի կազմում.
11) քարտեզների տպագրում:
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխատանքների ավարտից հետո պատվիրատուին պետք է հանձնվեն`
1) Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի տեղագրական և կադաստրային թվային քարտեզների էլեկտրոնային տարբերակը.
2) կադաստրային և տեղագրական հատակագծի թղթային տարբերակը` 1:1000 մասշտաբով, տպագրված` 2 օրինակից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի N 123-Ն որոշման |
Ա Մ Փ Ո Փ Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ` ՄԻՆՉԵՎ 1905.00 Մ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԸ ՏԱՐԱԾՔԻ 1:1000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափի |
Ծավալը |
Միավորի արժեքը (դրամ) |
Ընդամենը (հազ. դրամ) |
1. |
Գոյություն ունեցող ելակետային նյութերի հավաքագրում և ուսումնասիրություն, հանութային պլանաբարձունքային հիմքի ստեղծում, հիմքի կետերի ՋիՊիԷս (GPS) դիտարկում, իրադրության հանութագրում, ռելիեֆի 0,5 մ, մինչև 40 թեքություններում` 0,25 մ կտրվածքով հանութագրում |
հա |
5400 |
11484 |
62013.6 |
2. |
Դաշտային չափագրման տվյալների մուտքագրում, ռելիեֆի թվայնացում, իրադրության տարրերի թվայնացում, բնության մեջ փաստացի օգտագործվող և գրանցված իրավունքներին համապատասխան գույքի սահմանների համադրում |
հա |
5400 |
2135 |
11529.0 |
3. |
Անշարժ գույքի միավորների թվայնացում, ցուցակների կազմում, միավորների ծածկագրում, մակերեսների հաշվարկ, հողերի դասակարգում` ըստ նպատակային և գործառնական նշանակության, էքսպլիկացիայի կազմում, ստեղծված նյութերի տպագրում |
հա |
5400 |
1525 |
8235.0 |
Ընդամենը |
81777.6 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի N 123-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ` ՄԻՆՉԵՎ 1905.00 Մ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԸ ՏԱՐԱԾՔԻ 1:1000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Աշխատանքի անվանումը |
Չափի միավորը |
Նախատեսված աշխատանքների ծավալները և արժեքները` ըստ ամիսների |
Ընդամենը | ||
ապրիլ-մայիս |
հունիս-հուլիս |
օգոստոս-սեպտեմբեր | |||
Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմում |
հա |
1500.0 |
2100.0 |
1800.0 |
5400.0 |
հազ. դրամ |
22716.0 |
31802.4 |
27259.2 |
81777.6 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |