Գլխավոր տեղեկություն
Номер
N 1471-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2009-25.03.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.30/68(734) Հոդ.1533
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.12.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.12.2009
Дата вступления в силу
31.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1471-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 778-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 778-Ն որոշման 2-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1471-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

 

Միջոցառման անվանումը

 

Ակնկալվող արդյունքը

Կատարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

1

2

3

4

5

6

1.

«Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում

գլխավոր հատակագծերի մշակման և համաձայնեցման գործառույթներն օպտիմալացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման մասին հաստատված իրավական ակտ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2009 թ. դեկտեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 155 որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համար ելակետային նյութերի անվճար հիմունքներով տրամադրումը սահմանող` հաստատված իրավական ակտ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2010 թ. հունվարի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

«Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

համայնքի տարածական պլանա-վորման փաստաթղթերի մշակման նվազագույն պարտադիր պահանջ-ները սահմանող` հաստատված իրավական ակտ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2010 թ. հունվարի
3-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում։

4.

«Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք-ներում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 

հայեցակարգով ամրագրված սկզբունքային մոտեցումները սահմանող և առկա օրենսդրական հակասությունները բացառող օրենսդրական փաթեթ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Երևանի քաղաքապետարան

2010 թ.
հունիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

5.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հայեցակարգով ամրագրված սկզբունքներին համապատասխան` համայնքների գլխավոր հատա-կագծերի մշակման և հաստատման կարգը սահմանող` հաստատված իրավական ակտ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

2010 թ.
հուլիսի
3-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում։

6.

«Համայնքների հողերի գոտևորման ու օգտագործման սխեմաների մշակման և հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 

հայեցակարգով ամրագրված սկզբունքներին համապատասխան` համայնքների հողերի գոտևորման ու օգտագործման սխեմաների մշակման և հաստատման կարգը սահմանող` հաստատված իրավական ակտ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

2010 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

7.

«Համախմբված տարածական պլանավորման փաստաթղթի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

տարածական պլանավորման ռեգիոնալ (միկրոռեգիոնալ) և տեղական մակարդակները համադրող փաստաթղթերի մշակման կարգը սահմանող` հաստատված իրավական ակտ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2010 թ. հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում։

8.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի oգոստոսի 8-ի «Տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 997-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 

տարածական պլանավորման ռեգիոնալ (միկրոռեգիոնալ) և տեղական մակարդակները համադրող փաստաթղթերի մշակման կարգը հայեցակարգով ամրագրված սկզբունքներից բխող`
տարածքային հատակագծման նախագծերի մշակման և հաստատման կարգը սահմանող` հաստատված իրավական ակտ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2010 թ.
նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

9.

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններից բխող իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարու-թյուն ներկայացնելը

 

օրենքից բխող և հայեցակարգի դրույթները ներառող` հաստատված իրավական ակտեր

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

2010 թ.
դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

10.

Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման խնդիրների շուրջ սեմինար խորհրդակցությունների և թրեյնինգների կազմակերպում

ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն ՀՀ մարզերի քաղաքաշինական ծառայություններին և համայնքներին ցուցաբերված մեթոդական աջակցություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

2010 թ. ընթացքում

ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված պահպանության ծախսերի հաշվին:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.03.2011, N 333-Ն 14.04.2011, N 1471-Ն
04.03.2010, N 213-Ն 25.03.2010, N 1471-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան