ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2010 թվականի N 122-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի և ծառայությունների նորմաները և հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» N 1956-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում հեռախոսակապի և փոստային կապի ծառայությունների նորմաների աղյուսակի «1. Պետական մարմինը» բաժնի «փոստային կապի ծառայություններ» սյունակը «3.7 մլն դրամ» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` 27 մլն դրամ, որից` 25 մլն դրամը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. փետրվարի 18 Երևան |