ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2009 թվականի N 1090-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 477-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և ելնելով Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծին առնչվող առավել սկզբունքային որոշ հարցեր եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի նիստերում քննարկելու անհրաժեշտությունից`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծի քննարկման աշխատանքային խումբ ստեղծելու և աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատելու մասին» N 477-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հաստատել`
ա. աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի,
բ. Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծին առնչվող առավել սկզբունքային որոշ հարցերի քննարկման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:».
2) որոշմամբ հաստատված աշխատանքային խմբի անհատական կազմի 3-րդ և 4-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ. Մինասյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Տ. Բարսեղյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ».
3) որոշման հավելվածը համարակալել որպես N 1 հավելված.
4) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված դեկտեմբերի 30-ի N 1090-Ա որոշման |
«Հավելված հունիսի 12-ի N 477-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՄԱՍԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՎԵԼ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ
NN |
Քննարկվելիք հարցի բովանդակությունը |
Պատասխանատու մարմինները և ներկայացուցիչները |
Քննարկման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Ավելացված արժեքի հարկով չհարկվող նվազագույն շեմի իջեցման հարցի քննարկում |
աշխատանքային խումբ |
2010 թ. հունվարին կայանալիք ԵՎԲԱԽ-ի առաջին նիստ |
2. |
Ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունների կրճատման և հարկման բազայի ընդլայնման հարցերի քննարկում |
աշխատանքային խումբ |
նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ |
3. |
Ավելացված արժեքի հարկի հաշվարկման հաշվեգրման սկզբունքի` ամբողջությամբ ներդրման հարցի քննարկում |
աշխատանքային խումբ |
նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ |
4. |
Շահութահարկով հարկման նպատակով հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետների ընդլայնման հարցի քննարկում |
աշխատանքային խումբ |
նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ |
5. |
Նվազագույն շահութահարկի վերացման հարցի քննարկում |
աշխատանքային խումբ |
նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ |
6. |
2012 թվականից գյուղատնտեսության ոլորտի շահութահարկի արտոնության վերացման հարցի քննարկում |
աշխատանքային խումբ |
նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ |
7. |
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկի ընդլայնման հարցի քննարկում (մասնավորապես, 3 մլն դրամից ավելի մաքսային արժեք ունեցող թեթև մարդատար ավտոմեքենաները և շարժիչային յուղերն ակցիզային հարկով հարկելու հարցի քննարկում) |
աշխատանքային խումբ |
նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ |
8. |
Ներմուծվող և տեղական արտադրության ապրանքատեսակների համար ակցիզային հարկի միևնույն դրույքաչափերի սահմանման և ակցիզային հարկի դրույքաչափերը մինչև 50 տոկոսով բարձրացնելու հարցերի քննարկում |
աշխատանքային խումբ |
նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ |
9. |
2013 թվականից հաստատագրված վճարների համակարգի վերացման հարցի քննարկում |
աշխատանքային խումբ |
նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ |
10. |
Ավելացված արժեքի հարկի և շահութահարկի դրույքաչափերի վերանայման և դրա հետ կապված ընդհանուր նշանակության այլ հարցերի քննարկում |
աշխատանքային խումբ |
ԵՎԲԱԽ-ի առանձին նիստ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |