ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2009 թվականի N 951-Ա
Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանին 2009 թվականի նոյեմբերի 23-27-ը գործուղել Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն)` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից կազմակերպվող սերմնարտադրության հարցերին նվիրված խորհրդակցությանը և գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Գալստյանի` Բուդապեշտ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ս. Գալստյանի` Բուդապեշտ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուդապեշտ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |