«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009344
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 սեպտեմբերի 2009 թ. |
թիվ 276-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և 8-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» Կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» Կանոնակարգ 1-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 1) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 1-ի 9-րդ կետի ը) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) բանկի ֆիրմային անվանման գրանցման հայտը (օտարերկրյա բանկի ֆիրմային անվանման գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև դրա` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը)՝ համաձայն ենթահավելված 26-ի, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը:»:
2) Կանոնակարգ 1-ի 13-րդ կետը «համաձայն ենթահավելվածներ 9 և 10-ի,» բառերից հետո լրացնել «ֆիրմային անվանման գրանցման վկայականը` համաձայն ենթահավելված 27-ի» բառերով:
3) Կանոնակարգ 1-ը 86.1-րդ կետից հետո լրացնել 86.2 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«86.2. Բանկի ֆիրմային անվանման փոփոխությունը գրանցելու համար բացի սույն կանոնակարգի 85-րդ կետում նշված փաստաթղթերից (ինչպես բանկի, այնպես էլ նրա տարածքային ստորաբաժանումների համար (առկայության դեպքում)) Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն նաև.
1) ֆիրմային անվանման գրանցման հայտ՝ համաձայն ենթահավելված 26-ի,
2) «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը,
3) լիցենզիայի վերաձևակերպման մասին դիմում և լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը,
4) բանկի գրանցման, տարածքային ստորաբաժանումների գրանցման վերաձևակերպված վկայականների համար պետական տուրքի վճարման անդորրագրերը:»։
4) Կանոնակարգ 1-ը լրացնել նոր` գլուխ 3.1-ով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 3.1
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
13.1. Սույն կանոնակարգի 9-րդ կետի ը) ենթակետի համաձայն Կենտրոնական բանկ գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը համարվում է գրանցված, եթե Կենտրոնական բանկի կողմից որոշում է կայացվում բանկը գրանցելու և լիցենզիա տրամադրելու վերաբերյալ:
13.2. Բանկի ֆիրմային անվանման փոփոխությունը համարվում է գրանցված, եթե Կենտրոնական բանկի կողմից գրանցվում է բանկի կանոնադրության փոփոխությունը:
13.3. Բանկի ֆիրմային անվանման փոփոխության գրանցումից հետո 7-օրյա ժամկետում Կենտրոնական բանկը բանկին է հանձնում բանկի ֆիրմային անվանման գրանցման վկայականը՝ համաձայն ենթահավելված 27-ի, բանկի գրանցման վերաձևակերպված վկայականը, մասնաճյուղի (ներկայացուցչության) գրանցման վերաձևակերպված վկայականը (առկայության դեպքում) և վերաձևակերպված լիցենզիան: Ընդ որում, վերաձևակերպված վկայականները և լիցենզիան տրամադրվում են բանկին` վկայականների հին տարբերակները Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:
13.4. Բանկի ֆիրմային անվանման գրանցումը մերժվում է օրենքով սահմանված հիմքերով:
13.5. Ֆիրմային անվանման գրանցման վկայականի կորստի կամ ոչնչացման դեպքում բանկը կարող է Կենտրոնական բանկ դիմում ներկայացնել վկայականի կրկնօրինակը ստանալու համար` կցելով վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:
13.6. Կենտրոնական բանկը կորած կամ ոչնչացած վկայականի կրկնօրինակը բանկին տալիս է բանկի համապատասխան դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:
13.7. Սույն կանոնակարգի 9-րդ կետի ը) ենթակետով և 86.2-րդ կետով սահմանված դեպքերում ֆիրմային անվանման գրանցման հայտը ստանալուց հետո Կենտրոնական բանկը «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում այդ հայտի սքան արված տարբերակը, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ համապատասխան համաձայնության կամ թույլտվության սքան արված տարբերակը (առկայության դեպքում) էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին՝ ներկայացված ֆիրմային անվանման վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Որպես հայտը ներկայացնելու պահուստային եղանակ կարող է օգտագործվել էլեկտրոնային կրիչը:»։
5) Կանոնակարգ 1-ը լրացնել 15.4 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«15.4. Լիցենզիայի վերաձևակերպման համար լիցենզավորված անձը Կենտրոնական բանկ ներկայացնում է լիցենզիայի վերաձևակերպման մասին դիմում՝ կցելով համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը և լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է համապատասխան փոփոխությունները ներառող լիցենզիայի նոր օրինակը լիցենզավորված անձին տրամադրելու միջոցով` վերաձևակերպման ենթակա լիցենզիան Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:»:
6) Կանոնակարգ 1-ը լրացնել 15.5 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«15.5. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա, լիցենզավորված անձի համապատասխան դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում:»:
7) Կանոնակարգ 1-ը լրացնել 15.6 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«15.6. Կենտրոնական բանկը կարող է կասեցնել լիցենզիայի վերաձևակերպման ժամկետը մինչև մեկ ամիս ժամկետով, եթե լիցենզիայի վերաձևակերպումը պայմանավորված է բանկի ֆիրմային անվանման փոփոխությամբ և եթե ֆիրմային անվանման փոփոխությունը ներառող կանոնադրության փոփոխության գրանցման ժամկետը սույն կանոնակարգի 84-րդ կետի համաձայն կասեցվել է:»:
8) Կանոնակարգ 1-ը լրացնել Ենթահավելված 26-ով` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
9) Կանոնակարգ 1-ը լրացնել Ենթահավելված 27-ով` համաձայն Հավելված 2-ի (կցվում է):
10) Կանոնակարգ 1-ում «գործունեության վերաբերյալ տեղեկանք» բառերից հետո լրացնել «(միջնորդագրի տեսքով)» բառերը:
11) Կանոնակարգ 1-ի 71-րդ կետի «բ» պարբերությանը հաջորդող պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, սույն կանոնակարգի ենթահավելված 4-ով սահմանված միջնորդագրի 2.6, 2.8-2.10, 3.3 ենթակետերում, ինչպես նաև 5-9-րդ կետերում սահմանված տեղեկությունների փոփոխությունները նույնպես ներկայացվում են Կենտրոնական բանկ՝ փոփոխությունը բանկին հայտնի դառնալուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ավարտը: Սույն կանոնակարգի ենթահավելված 4-ով սահմանված միջնորդագիրը (տեղեկանքը) և սույն կետով սահմանված իրավասու մարմնի որոշման սքան արված տարբերակը բանկի կողմից ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Ընդ որում, սույն կանոնակարգի ենթահավելված 4-ով սահմանված միջնորդագիրը ներկայացվում է էքսել (excel) ֆորմատով:»:
12) Կանոնակարգ 1-ի Ենթահավելված 4-ի 3-րդ կետի 3.1 ենթակետը «պահառուի աշխատակից» բառերից հետո լրացնել «պատասխանատու ակտուար» բառերով:
13) Կանոնակարգ 1-ի Ենթահավելված 4-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն | ||||||||||||||||||||||||||||
6.1 Նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն
| ||||||||||||||||||||||||||||
6.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն
| ||||||||||||||||||||||||||||
6.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված՝ ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե այդպիսիք կան)
|
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2009 թ. սեպտեմբերի 28 |
Հավելված 1
ԵՆԹԱՀԱՎԵԼՎԱԾ 26
«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,
բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա
բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը
հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի
մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և
ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի
ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի ենթահավելվածի
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ
Կենտրոնական բանկի նախագահ
……………………………-ին
Հարգելի --------------------
Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես կազմակերպության ֆիրմային անվանում գրանցել հետևյալ անվանումը.
______________________________________________________
(գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը (եթե այդպիսին կա))
______________________________________________________
(գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ)
Հայտատուի ֆիրմային անվանման գրանցման պատճառ է հանդիսացել (ընդգծել համապատասխան տողը).
● հիմնադրում
● վերակազմակերպում
o միացում
o վերակազմավորում (կազմակերպական - իրավական ձևի փոփոխություն)
● անվանափոխություն
Համաձայն «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք ֆիրմային անվանման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Առդիր` --- էջ:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և հայտի մերժմանը:
Հայտը ներկայացնող անձ`
______________________________________________________
(Գրանցվող բանկի հիմնադիրներին ներկայացնող իրավասու անձի անունը, ազգանունը, հեռախոսը, բնակության (հաշվառման)
վայրը, ստորագրությունը կամ բանկի անվանումը, գտնվելու վայրը, բանկի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
____ _______________20_ թ.»
Հավելված 2
ԵՆԹԱՀԱՎԵԼՎԱԾ 27
«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,
բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա
բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը
հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի
մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և
ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի
ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի ենթահավելվածի
ԲԱՆԿԻ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
ԲԱՆԿԻ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Ք. ԵՐԵՎԱՆ |
Գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի ………… ---- թվականի թիվ --- որոշմամբ
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ---
Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների՝ սույն վկայականը տրվում է --------------------------------------------------------- --------------------------------------------------------- -----------------------------------------բանկին առ այն, որ բանկի ֆիրմային անվանումը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից: Գրանցման համարը ____ _________ Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ _____
…… ……………...… 20 ... թ. Կ.Տ.
|