Գլխավոր տեղեկություն
Номер
N 1246
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.08.2009-03.02.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.01.15/4(179) Հոդ.19
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.12.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.12.2001
Дата вступления в силу
24.12.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.02.2011

040.1246.24.12.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2001 թվականի N 1246
քաղ. Երևան

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ կետին և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը (կցվում է)։

1.1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի համար Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի չափը սահմանել 2000 դրամ:

(1.1-ին կետը լրաց. 30.07.09 N 869-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 30.07.09 N 869-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1246 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման ԵՎ փորձաքննության անցկացման

 

1. Սույն կարգով կարգավորվում է ապրանքի (տեղական և օտարերկրյա) ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և այդ նպատակով փորձաքննության անցկացման կարգը։

2. Ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ են ներկայացնում դիմում, որը պետք է վավերացված լինի դիմողի կամ նրա ներկայացուցչի կողմից և պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

ա) դիմողի անվանումը (ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ անունը, ազգանունը),

բ) դիմողի գտնվելու (բնակության) վայրը և հեռախոսահամարը,

գ) ապրանքի անվանումը, մանրամասն նկարագրությունը, քանակը, գտնվելու վայրը, առաքվող երկիրը,

դ) տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է)։

2.1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց համար մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) դիմումը.

2) ֆիզիկական անձի համար` անձնագրի պատճենը, իրավաբանական անձի համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

3) տեղեկանք գյուղատնտեսական մթերքի արտադրության կամ գնման մասին.

4) տեղեկատվություն ներմուծողի մասին` երկիրը և անձի անվանումը:

(2.1-ին կետը լրաց. 30.07.09 N 869-Ն)

3. Ապրանք տեղափոխող անձը դիմումին կից պետք է ներկայացնի ապրանքի նկատմամբ նրա լիազորությունները հաստատող փաստաթղթի, ապրանքների առաքման ձևակերպման փաստաթղթի (բեռնագրի, հաշիվ-ապրանքագրի կամ նմանատիպ այլ փաստաթղթի) և, առկայության դեպքում, ապրանքների առաքման պայմանագրի, տեխնիկական անձնագրի կրկնօրինակները։

(3-րդ կետը փոփ. 30.07.09 N 869-Ն)

4. Փորձագետը դիմողի ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ստուգում է ապրանքի փաստացի քանակը, ճշտում է քաշը և եզրակացություն տալիս ապրանքի ծագման երկրի վերաբերյալ՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-169-րդ հոդվածների պահանջներով։

5. Փորձաքննության հիման վրա փորձագետի կողմից կազմվում է ակտ (ձևը կցվում է)՝ 3 օրինակից, որտեղ նշվում է ապրանքի անվանումը, քանակը, արտադրողը, քաշը, ծագման երկիրը, ապրանքի առաքման ձևակերպման փաստաթղթի անվանումը (բեռնագիր, հաշիվ-ապրանքագիր կամ այլ փաստաթուղթ)։

6. Փորձաքննության ակտն ստորագրվում է փորձագետի և դիմողի կամ նրա ներկայացուցչի կողմից։

7. Ապրանքի ծագման երկրի հավաստագրի ձևակերպումը կատարվում է փորձաքննության ակտի հիման վրա, իսկ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է առանց փորձաքննության ակտի։

(7-րդ կետը լրաց. 30.07.09 N 869-Ն)

8. Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը ձևակերպվում և հաստատվում է 5 օրինակից, որից՝ 4 օրինակը տրվում է դիմողին, իսկ 1 օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատում՝ 3 տարի ժամկետով։

9. Ապրանքի ծագման երկրի հավաստագրերը ձևակերպվում են «A-4» (210 x 297 մմ) չափի հատուկ պաշտպանված բլանկի վրա, տպագրական եղանակով. ԱՊՀ անդամ պետություններ արտահանվող ապրանքների համար՝ ռուսերենով՝ «CT-1» ձևին համապատասխան, այլ երկրներ արտահանվող ապրանքների համար՝ անգլերենով՝ «A» ձևին համապատասխան (ձևերը կցվում են)։

10. «CT-1» ձևի ապրանքի ծագման երկրի հավաստագրի գործողության ժամկետը սահմանվում է 12 ամիս՝ այն տալու օրվանից։

11. Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը կորցնելու կամ այն վնասվելու դեպքում Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը դիմողի ներկայացրած դիմումի հիման վրա տրամադրում է դրա՝ սահմանված կարգով հաստատված կրկնօրինակը, որը գործողության մեջ է մտնում բնօրինակը տալու օրվանից։

12. Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է դիմումի ներկայացման օրվանից 5-օրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող գյուղատնտեսական մթերքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է 1-օրյա ժամկետում:

(12-րդ կետը լրաց. 30.07.09 N 869-Ն)

13. Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից կարող է մերժվել, եթե դիմողը՝

ա) չի ներկայացրել ապրանքի նկատմամբ իր լիազորությունները հաստատող փաստաթղթերը.

բ) չի ներկայացրել ապրանքի առաքման ձևակերպման փաստաթուղթը.

գ) չի կատարել ապրանքի ծագման երկրի որոշման նպատակով փորձաքննության անցկացման և հավաստագրերի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վճարումները։

14. Ապրանքի ծագման երկրի հավաստագիր տալու մերժման մասին դիմումի ներկայացման օրվանից եռօրյա ժամկետում հայտնվում է դիմողին՝ նշելով մերժման պատճառը։

15. Դիմողը ապրանքի ծագման երկրի հավաստագիր տալու մերժումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

16. Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման դիմումների և հավաստագրերի հաշվառման համար վարում է հաշվառման մատյան։

 

Ձև N 3 «Э»

 

ՀՀ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ
«ԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊԸ

 

375033, Երևան
Հեռ. 27-73-90

Գյուլբենկյան 24
Հաշվ. 27-64-30


 

Փորձաքննության ակտ N ________

 

արտահանվող ապրանքի ծագման և ծածկագրի վերաբերյալ

 

1. Կազմման տարեթիվը ___________________ 2. Կազմման վայրը _________________

3. Ակտը կազմված է փորձագետ(ներ) ___________________________________ կողմից։

4. Փորձաքննությունն անցկացվել է ներկայացուցիչների մասնակցությամբ

 

Կազմակերպությունը

Պաշտոնը

Անունը, հայրանունը,
ազգանունը

 

 

 

 

 

5. Հիմք՝ կարգագիր N __________________________________ ____ ______200  թ.

6. Փորձաքննության ներկայացված է_________________________________________

ապրանքի քանակը ___________________________________________________

(ապրանքատեղերի թիվը, տարայի տեսակը)

որից՝

 

Ըստ
ապրանքային
անվանման

Չափման
միավորը

Քանակը

 

Փաթեթավորման և
պիտակավորման
նկարագիրը

Քաշը (կգ)

բրուտտո

նետտո

 

 

 

 

 

 

 

 

 

7. Փորձաքննության խնդիրը______________________________________________

8. Մատակարար _____________________________________________________

(անվանումը (անունը, ազգանունը) և փոստային հասցեն)

9. Արտադրող_______________________________________________________

10. Պայմանագիր N ___________________________________________________

11. Ստացող________________________________________________________

(անվանումը (անունը, ազգանունը) և փոստային հասցեն)

_______________________________________________________________

 

12. Հաշիվ-ապրանքագրի համարը և տարեթիվը __________________________________

13. Տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է) ______________________

_______________________________________________________________

 

14. Տեղեկություններ հումքի, կիսապատրաստվածքի, նյութի վերաբերյալ

_______________________________________________________________

(անվանումը, բաղադրությունը, ապրանքատեսակը, ստացման հիմնավորումը)

_______________________________________________________________

 

15. Հանրապետությունում կատարված հիմնական տեխնոլոգիական պրոցեսները, որոնք ապրանքին

տալիս են ծագման կարգավիճակ ___________________________________________

_______________________________________________________________

 

16. Ստուգման արդյունքները_____________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

 

17. Փորձագետի եզրակացությունը

Շարադրվածի հիման վրա հավաստում եմ, որ սույն ակտի 6-րդ կետում նշված ապրանքը (ները)

ունեն Հայաստանի Հանրապետության իսկական ծագում

_______________________________________________________________

 

Ապրանքի փորձաքննության սկիզբը
__________________________
 

 

Ապրանքի փորձաքննության ավարտը
___________________________

Փորձագետ ___________________

 

Ներկայացուցիչներ _______________
___________________________
___________________________

 

_______________________________________________________________

 

Ակտը գրանցված է ԱՓԲ-ում _______ __________________ ____ 200  թ.

 

Կ. Տ.

 

Ակտն առանց կնիքի անվավեր է

 

Սույն ակտը ____________ օրինակով ստացել է ___ ___________ ____ 200  թ.

 

___________________

(ստորագրությունը)

 

1. Առաքող/արտահանող (երկրի
անվանումը և փոստային հասցեն)

4. N _______________________

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
ապրանքի ծագման
Ձև CT-1

 

2. Ստացող/ներմուծող (երկրի
անվանումը և փոստային հասցեն)

Տրված է _______________________

(երկրի անվանումը)

Ներկայացնելու ___________________

(երկրի անվանումը)

3. Տրանսպորտային միջոցը և
երթուղին (որքանով այն հայտնի է)

5. Ծառայողական նշումների համար ______

6. N

7. Փաթեթավորման
տեսակը, ձևը և
քանակը

8. Ապրանքի
նկարագիրը

9. Քաշը (կգ)
բրուտտո/նետտո

10. Հաշիվ - ապրան-
քագրի համարը
և տարեթիվը

 

 

 

 

 

 

 

 

 

11. Վավերագիր
Նշվածով վավերացվում է, որ դիմողի
հայտարարագիրը համապատասխանում է
իրականությանը

12. Դիմողի հայտարարագիրը
Ներքոստորագրյալը հայտնում է, որ նշված
տեղեկությունները համապատասխանում են
իրականությանը, բոլոր ապրանքներն ամբող-
ջությամբ արտադրված են կամ ենթարկված
բավարար վերամշակման

________________________ - ում

(երկրի անվանումը)

և դրանք բոլորը համապատասխանում են
նույնատիպ ապրանքների ծագման նկատ-
մամբ սահմանված պահանջներին

Կ. Տ ____ ______________ 200  թ.

__________________

ստորագրությունը)

Կ. Տ ____ ______________ 200  թ.

______________

(ստորագրությունը)

1. Ապրանքն արտահանում է (արտահանողի
անվանումը, հասցեն, երկիրը)

 

Վկայակոչում N

Արտոնությունների գլխավոր համակարգ

Ծագման հավաստագիր

Ձև  A

Կիրառվում է ___________________

(երկրի անվանումը)

 

2. Ապրանքը ստանում է (ստացողի անվանումը,
հասցեն, երկիրը)

3. Տրանսպորտային միջոցը և երթուղին
(որքանով այն հայտնի է)

 

 

4. Պաշտոնապես կիրառելու համար

5. NN 
ը/կ

6. Տեղերի թիվը և մակնշումը

7. Տեղերի թիվը և փաթեթավորման տեսակը, ապրանքների նկարագիրը

 

 

 

8. Ծագման չափանիշը

9. Քաշը և քանակի այլ միավորներ

10. Հաշիվ-
ապրանքա-
գրի համարը
և տարեթիվը

 

 

 

 

 

11. Վավերագիր
Ստուգումների հիման վրա վավերացվում է,
որ արտահանողի հայտարարագիրը
համապատասխանում է իրականությանը

12. Արտահանողի հայտարարագիրը
Ներքոստորագրյալը   հայտնում  է,  որ նշված
տեղեկությունները համապատասխանում են
իրականությանը, բոլոր ապրանքները՝ արտա-
դրված ____________________ -ում,

(երկրի անվանումը)

 

ամբողջապես իրենց ծագման պահանջներով
համապատասխանում են արտահանող երկրի
և արտահանվող երկրին ու ապրանքին ներկա-
յացված  պահանջներին,  արտահանվում  են

____________________________

(ստացող երկրի անվանումը)

Վավերացնող մարմնի կնիքը, ստորա-
գրությունը, վայրը և տարեթիվը

Իրավասու անձի գտնվելու վայրը, ստորա-
գրությունը, տարեթիվը

(կարգը լրաց., փոփ. 30.07.09 N 869-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.12.2010, N 1772-Ն 03.02.2011, N 1246
30.07.2009, N 869-Ն 13.08.2009, N 1246
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան