040.0236.24.03.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2001 թվականի N 236
քաղ. Երևան
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ կետին և 148-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան (կցվում է):
|
Ա. Մարգարյան |
|
Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա
մաքսային հսկողության իրականացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողությունն իրականացվում է սույն մեթոդիկային համապատասխան:
2. Մաքսային հսկողությունն իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝
ա) մաքսային նպատակներով անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ստուգմամբ,
բ) մաքսային զննմամբ,
գ) ապրանքների և տրանսպորտային միջոցների հաշվառմամբ,
դ) ֆիզիկական անձանց բանավոր հարցմամբ,
ե) հաշվառման և հաշվետվության համակարգերի կիրառման ստուգմամբ,
զ) մաքսային հսկողության ենթակա ապրանքների և տրանսպորտային միջոցների գտնվելու կամ մաքսային հսկողության ենթակա գործողությունների իրականացման վայրերի զննմամբ,
է) մաքսային ապահովումների կիրառմամբ:
3. Ապրանքների և տրանսպորտային միջոցների զննումն ընտրողականությամբ կիրառվում է միայն վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված մաքսային մարմիններում: (3-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)
II. Մաքսային նպատակներով ներկայացվող անհրաժեշտ տեղեկությունների ԵՎ փաստաթղթերի ստուգումը
4. Մաքսային նպատակներով ներկայացվող փաստաթղթերի ստուգումն իրականացվող ընթացակարգ է, որով ստուգվում են փաստաթղթում նշված տեղեկությունների լրիվությունը և արժանահավատությունը, փաստաթուղթը վավերացնող կնիքների, դրոշմակնիքների, ստորագրությունների և համանման այլ տվյալների առկայությունը:
5. Մաքսային նպատակներով ներկայացվող տեղեկություններն ստուգվում են ապրանքներ տեղափոխող անձանց կողմից ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների և մաքսային մարմինների տրամադրության տակ եղած այլ տեղեկատվության համադրմամբ:
6. Սույն մեթոդիկայի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված գործողությունների իրականացման նպատակով մաքսային մարմինները կարող են համագործակցել Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմինների և իրավասու օտարերկրյա մարմինների հետ:
III. Մաքսային զննումը, մաքսային զննման ընտրողականությունը, ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողության իրականացումը
7. Մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննումը ներառում է՝
ա) ապրանքների զննումը,
բ) տրանսպորտային միջոցների զննումը,
գ) անձի քննումը:
8. Մաքսային մարմինները մաքսային զննումն իրականացնելու նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավել իրավասու պետական մարմինների մասնագետների և փորձագետների։ (8-րդ կետը փոփ. 05.10.06 N 1578-Ն)
9. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների զննումը, ելնելով մաքսային ձևակերպումների և մաքսային հայտարարագրման ընթացակարգերից, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների զննումն ընտրողականությամբ իրականացնելու համար վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներից, իրականացվում է հետևյալ եղանակներով՝
ա) տրանսպորտային միջոցների նախնական արտաքին զննում,
բ) ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում՝ առանց փաստաթղթային ստուգման և զննման,
գ) ապրանքների և տրանսպորտային միջոցների փաստաթղթային ստուգում,
դ) ապրանքների և տրանսպորտային միջոցների փաստաթղթային ստուգում և զննում: (9-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, լրաց. 05.10.06 N 1578-Ն, փոփ. 10.04.08 N 340-Ն, 11.09.08 N 1056-Ն, 22.01.09 N 78-Ն)
10. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային մարմիններ հայտարարագիր ներկայացվելուց հետո, մինչև մաքսային մարմինների կողմից ներկայացված հայտարարագրի ընդունումը, իրականացվում է տրանսպորտային միջոցների նախնական արտաքին զննում:
11. Տրանսպորտային միջոցների նախնական արտաքին (տեսողական) զննման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում՝
ա) կապարակնիքների առկայության և դրանց պահպանվածության վրա,
բ) բեռնախցիկների վրա, որպեսզի դրանք վնասված չլինեն,
գ) բեռնարկղերի վրա, որպեսզի դրանք վնասված չլինեն,
դ) տրանսպորտային միջոցի դռնակների մոտակայքում հետքերի կամ երևացող մատնահետքերի առկայության վրա,
ե) տրանսպորտային միջոցի արտաքին զննման ժամանակ ակնհայտ կասկած հարուցող այլ հանգամանքների վրա:
12. Տրանսպորտային միջոցների նախնական արտաքին զննումն իրականացնող պաշտոնատար անձը մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում կազմում է համապատասխան արձանագրություն:
13. Տրանսպորտային միջոցների նախնական արտաքին զննման ժամանակ մաքսային կանոնների խախտման և կասկածների բացակայության դեպքում՝ զննումն իրականացնող պաշտոնատար անձը համապատասխան նշում է կատարում («Նախնական զննման ժամանակ մաքսային կանոնների խախտում չի հայտնաբերվել, այլ կասկած հարուցող հանգամանքներ չկան») ներքին տարանցման փաստաթղթի համապատասխան սյունակում՝ նշումը հաստատելով անձնական կնիքով: Կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում դրանց մասին կատարվում է համապատասխան նշում: Եթե ապրանքների համար ներքին տարանցման փաստաթուղթ չի լրացվում, ապա համապատասխան նշումները կատարվում են ապրանքներն ուղեկցող փաստաթղթում:
14. Ներկայացված մաքսային հայտարարագիրն ընդունելուց առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է դրա լրացման կարգի պահպանման ճշտության ստուգում: Անճշտությունների հայտնաբերման դեպքում առաջարկում է ներկայացնել նոր հայտարարագիր` ներկայացված հայտարարագրի դարձերեսին լրացնելով անճշտությունների մասին տվյալներ` հաստատելով անձնական կնիքով: Ներկայացված մաքսային հայտարարագիրն ընդունվում է մաքսային մարմնի կողմից ապրանքների փաստաթղթային ստուգումը և զննումն ընտրողականությամբ իրականացնելու միջոցով` ելնելով վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներից: Մաքսային ձևակերպումների համար նախատեսված ավտոմատացված համակարգչային ծրագրի միջոցով ապրանքների փաստաթղթային ստուգումը և զննումն իրականացնելու համար ընտրվում է մաքսային հսկողության իրականացման ընթացակարգերից որևէ մեկը`
ա) «Կանաչ ուղի» ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում` առանց փաստաթղթային ստուգման և զննման.
բ) «Դեղին ուղի» ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում` փաստաթղթային ստուգմամբ.
գ) «Կարմիր ուղի» ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում` փաստաթղթային ստուգմամբ և զննմամբ:
(14-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, լրաց. 05.10.06 N 1578-Ն, խմբ. 10.04.08 N 340-Ն, լրաց. 11.09.08 N 1056-Ն)
Բաց թողնվող ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագիրը և փաստաթղթերն ուղարկվում են մաքսային ձևակերպումներ իրականացնող ստորաբաժանում, որտեղ ուսումնասիրվում են մաքսային հայտարարագրի լրացման ճշտությունը և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի համապատասխանությունը: Եթե մաքսային հայտարարագրում և (կամ) փաստաթղթերում առկա են անճշտություններ, կամ դրանք ակնհայտ կեղծ են, ապա մաքսային ձևակերպումներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնատար անձը գրավոր դիմում է մաքսային մարմնի ղեկավարին` կրկնակի մաքսային հսկողություն իրականացնելու համար` նշելով հիմքերը:
(15-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 05.10.06 N 1578-Ն, փոփ. 10.04.08 N 340-Ն, փոփ., լրաց. 11.09.08 N 1056-Ն, 22.01.09 N 78-Ն, փոփ., լրաց., խմբ. 01.10.09 N 1120-Ն)
16. Եթե ընտրվում է «Դեղին ուղի» ընթացակարգը, ապա մաքսային հայտարարագրի «Դ» սյունակում համակարգչային ծրագրի կողմից դրվում է «Ընտրված է դեղին ուղի» նշագրումը: Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձին: Մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձն ստուգում է մաքսային հայտարարագիրը և ներկայացված փաստաթղթերը: Եթե ընդունված մաքսային հայտարարագիրը և ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջներին, ապա մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրի վրա կատարում է «Փաստաթղթային ստուգումն իրականացված է» գրառումը, հաստատում անձնական կնիքով և համակարգչային ծրագրի միջոցով հայտարարագրի ընդունման հերթական համարն ստանալու համար հանում է «Դեղին ուղի» ընթացակարգից: Դրանից հետո դրա մասին տեղեկացնում է մաքսային հսկողության ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին՝ այն հաստատելու համար: Ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձը, ելնելով ընտրողականության չափանիշներից, թույլատրում է շարունակել մաքսային ձևակերպումները և հաստատում է ընդունումը:
Եթե ընդունված մաքսային հայտարարագրում առկա են ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկությունների, մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ, ապա փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարատուին առաջարկում է մաքսային հայտարարագրում կատարել համապատասխան փոփոխություններ` նոր մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով, ներկայացված մաքսային հայտարարագրի դարձերեսին նշելով անհամաձայնությունների մասին տվյալները` հաստատելով անձնական կնիքով, իսկ նոր մաքսային հայտարարագրում նշվում են նախորդ մաքսային հայտարարագրի գրանցման համարը և ընտրված ուղին: Ընդունված մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու համար հայտարարատուն դիմում է մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմնի ղեկավարին: Անվավեր համարված մաքսային հայտարարագրերը վերադաս մաքսային մարմնի սահմանված կարգով հանվում են փաստաթղթաշրջանառությունից և մաքսային ձևակերպումների ավտոմատացված համակարգի տվյալների բազայում համարվում են անվավեր, իսկ անվավեր համարված հայտարարագիրը և այն փոխելու պատճառի մասին գրառումը կցվում է մաքսային մարմնում պահվող նոր լրացված մաքսային հայտարարագրին:
Եթե հայտարարատուն համաձայն չէ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից որոշված մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ, ապա փաստաթղթային ձևակերպումներն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է մերժման մասին եզրակացություն` մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:
Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջներին և ակնհայտ կեղծ են, ապա փաստաթղթային ձևակերպումներն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն:
(16-րդ կետը լրաց. 16.10.03 N 1297-Ն, խմբ. 05.10.06 N 1578-Ն, 10.04.08 N 340-Ն, խմբ. 11.09.08 N 1056-Ն, փոփ., խմբ. 01.10.09 N 1120-Ն)
17. Ապրանքը տեղափոխող անձի կողմից վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով կատարվում են մաքսային ձևակերպման այլ գործողություններ:
(17-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)
18. (18-րդ կետն ուժը կորցրել է 11.09.08 N 1056-Ն)
19. Ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձն ստանում և հաշվառում է մաքսային հայտարարագիրը, դրան կից փաստաթղթերը և հայտարարագրում կատարում «Ապրանքների բացթողումը թույլատրվում է» նշումը, որը հաստատում է անձնական կնիքով, և ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում առանց զննման` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքների մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը (նրա տեղակալը) կամ զննումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալն ընդունում է գրավոր որոշում ապրանքները և տրանսպորտային միջոցները զննումից հետո բաց թողնելու մասին` նշելով հիմքերը, որի դեպքում ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում սույն մեթոդիկայով` «Կարմիր ուղի» ընթացակարգով ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց թողնելու համար սահմանված կարգով:
(19-րդ կետը փոփ. 05.10.06 N 1578-Ն, 10.04.08 N 340-Ն, 11.09.08 N 1056-Ն, խմբ. 01.10.09 N 1120-Ն)
20. (20-րդ կետն ուժը կորցրել է 05.10.06 N 1578-Ն)
21. (21-րդ կետը փոփ. 16.10.03 N 1297-Ն, ուժը կորցրել է 05.10.06 N 1578-Ն)
22. (22-րդ կետն ուժը կորցրել է 11,09,08 N 1297-Ն)
23. (23-րդ կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1297-Ն)
24. (24-րդ կետը հանված է 10.04.08 N 1056-Ն)
25. Եթե ընտրվում է «Կարմիր ուղի» ընթացակարգը, ապա մաքսային հայտարարագրի «Դ» սյունակում համակարգչային ծրագրի կողմից դրվում է «Ընտրված է կարմիր ուղի» նշագրումը: Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձին: Մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձն ստուգում է մաքսային հայտարարագիրը և ներկայացված փաստաթղթերը: Եթե ընդունված մաքսային հայտարարագիրը և ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջներին, ապա մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրի վրա կատարում է «Փաստաթղթային ստուգումն իրականացված է» գրառումը, հաստատում անձնական կնիքով և համակարգչային ծրագրի միջոցով հայտարարագրի ընդունման հերթական համարն ստանալու համար հանում է «Կարմիր ուղի» ընթացակարգից: Դրանից հետո դրա մասին տեղեկացնում է մաքսային հսկողության ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին` այն հաստատելու համար: Ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձը, ելնելով ընտրողականության չափանիշներից, թույլատրում է շարունակել մաքսային ձևակերպումները և հաստատում է ընդունումը:
Եթե ընդունված մաքսային հայտարարագրում առկա են ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկությունների, մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ, ապա փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարատուին առաջարկում է մաքսային հայտարարագրում կատարել համապատասխան փոփոխություններ` նոր մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով, ներկայացված մաքսային հայտարարագրի դարձերեսին նշելով անհամաձայնությունների մասին տվյալները` հաստատելով անձնական կնիքով, իսկ նոր մաքսային հայտարարագրում նշվում են նախորդ մաքսային հայտարարագրի գրանցման համարը և ընտրված ուղին: Նոր մաքսային հայտարարագրով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողությունն իրականացվում է սույն մեթոդիկայով սահմանված «Կարմիր ուղի» ընթացակարգով: Ընդունված մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու համար հայտարարատուն դիմում է մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմնի ղեկավարին: Անվավեր համարված մաքսային հայտարարագրերը վերադաս մաքսային մարմնի սահմանված կարգով հանվում են փաստաթղթաշրջանառությունից և մաքսային ձևակերպումների ավտոմատացված համակարգի տվյալների բազայում համարվում են անվավեր, իսկ անվավեր համարված հայտարարագիրը և այն փոխելու պատճառի մասին գրառումը կցվում է մաքսային մարմնում պահվող նոր լրացված մաքսային հայտարարագրին:
Եթե հայտարարատուն համաձայն չէ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից որոշված մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ, ապա փաստաթղթային ձևակերպումներն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է մերժման մասին եզրակացություն` մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:
Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջներին և ակնհայտ կեղծ են, ապա փաստաթղթային ձևակերպումներն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն:
(25-րդ կետը փոփ., խմբ. 05.10.06 N 1578-Ն, 10.04.08 N 340-Ն, խմբ. 11.09.08 N 1056-Ն, փոփ., խմբ., լրաց. 01.10.09 N 1120-Ն)
ա) առկա է առնվազն 80 տոննա կշռելու հնարավորությամբ բեռնային կշեռք,
բ) առկա է բեռնատար տրանսպորտային միջոցների զննման համապատասխան կայանատեղ (ամբարձիչ կամ փոսորակ),
գ) առկա է առնվազն 200 քառ. մ փակ հարմարեցված տարածք,
դ) տարածքը տնօրինողը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կարող է տրամադրել անհրաժեշտ գործիքներ և պարագաներ (լուսավորիչներ, բանալիներ և այլն),
ե) առկա են ապրանքները փոխաբեռնելու տեխնիկական միջոցներ,
զ) տարածքը տնօրինողը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կարող է տրամադրել կոմունալ-կենցաղային պայմաններով ապահովված սենյակներ,
է) առկա են ապրանքների տեխնիկական զննման (ռենտգենային) սարքավորումներ,
ը) առկա է երկաթուղային բեռնատար վագոնների համար առանձնացված փակուղի՝ ապահովված անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցներով: (26-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 11.09.08 N 1056-Ն, 22.01.09 N 78-Ն)
28. Ապրանքը տեղափոխող անձի կողմից վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով կատարվում են մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ այլ գործողություններ: (28-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)
(29-րդ կետը խմբ. 11.09.08 N 1056-Ն)
30. Ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձը կատարում է ապրանքների և տրանսպորտային միջոցների զննում հետևյալ կարգով՝
ա) հայտարարագրված բոլոր ապրանքատեսակներից պայմանական կարգով ընտրվում և զննվում է առնվազն 10 տոկոսը,
բ) տեխնիկական միջոցներով զննվում է ապրանքների մնացած մասը,
գ) մանրամասն հաշվառվում է ապրանքը,
դ) մանրամասն ուշադրություն է դարձվում և համեմատվում են փաստաթղթերում առկա տեղեկությունները (ապրանքի նկարագիրը) փաստացի առկա ապրանքների չափանիշների հետ,
ե) մանրամասն ստուգվում են տրանսպորտային միջոցի պատերի երեսապաստառը, հատակի մասը, առաստաղի մասը,
զ) ուշադրություն է դարձվում հնարավոր թաքստոցներին՝ պահեստամասերի և այլ նմանատիպ պարագաների համար նախատեսված խցիկներին,
է) կատարվում են այլ անհրաժեշտ գործողություններ:
(30-րդ կետը փոփ. 11.09.08 N 1056-Ն)
31. (31-րդ կետը ուժը կորցրել է 01.10.09 N 1120-Ն)
32. (32-րդ կետը ուժը կորցրել է 01.10.09 N 1120-Ն)
33. Զննումն իրականացնող պաշտոնատար անձը մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում կազմում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
(33-րդ կետը փոփ. 01.10.09 N 1120-Ն)
34. (34-րդ կետն ուժը կորցրել է 11.09.08 N 1056-Ն)
35. Ապրանքը տեղափոխող անձի կողմից կատարվում են մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ այլ գործողություններ, ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրում կատարում է «Ապրանքի բացթողումը թույլատրվում է» նշումը, այն հաստատում անձնական կնիքով, և ապրանքը բաց է թողնվում:
36. Անկախ ապրանքների զննման համար սույն կարգով սահմանված ընթացակարգից, ապրանքը տեղափոխող անձի խնդրանքով, մինչև մաքսային մարմինների կողմից ապրանքների համար ներկայացված մաքսային հայտարարագրի ընդունումը ապրանքները կարող են զննվել:
(36-րդ կետը փոփ. 11.09.08 N 1056-Ն)
37. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխող կամ դրանց պահպանումն ու փոխադրումն իրականացնող անձի ներկայացուցիչը պարտավոր է ներկա գտնվել ապրանքների և տրանսպորտային միջոցների զննմանը:
38. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելիս ուշադրություն են դարձնում նրանց պահվածքին, կատարում բանավոր հարցումներ և դրանց միջոցով ստանում մաքսային հսկողության համար անհրաժեշտ տեղեկություններ:
39. Անձի քննումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:
(39-րդ կետը փոփ. 06.06.07 N 687-Ն)
IV. Ապրանքների ԵՎ տրանսպորտային միջոցների հաշվառումը, հաշվառման հաշվետվության համակարգերի կիրառման ստուգումը
40. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ապրանքների և տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է մաքսային ձևակերպումների և (կամ) ապրանքները մաքսային հսկողության տակ գտնվելու ժամանակ:
41. Ապրանքներ տեղափոխող անձինք մաքսային հայտարարագրերում, իսկ մաքսային և ազատ մաքսային պահեստներում, ինչպես նաև անմաքս առևտրի խանութներում ապրանքների շարժի վերաբերյալ վարվող գրանցամատյաններում ու հաշվետվություններում ներկայացնում են համապատասխան տեղեկություններ, որոնք հիմք են հանդիսանում մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող (տեղափոխված) ապրանքների և տրանսպորտային միջոցների հաշվառման համար:
42. Հաշվառման և հաշվետվության համակարգերի կիրառման ստուգումը մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող անձանց ներկայացրած հաշվետվությունների հիման վրա մաքսային մարմնում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների շարժը և լիցենզավորված փաստացի գործունեության վիճակը պարզաբանելու նպատակով մաքսային մարմնի կողմից իրականացվող ներքին ընթացակարգ է:
V. Մաքսային հսկողության այլ ձԵՎերի իրականացման մեթոդիկան
43. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք, մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով մաքսային մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, իրավունք ունեն մուտք գործելու անձանց այն շինություններն ու տարածքները, որտեղ պահպանվում են մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներ և տրանսպորտային միջոցներ, մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթեր կամ իրականացվում են մաքսային հսկողության ենթակա գործողություններ:
44. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք մինչև սույն կարգի 43-րդ կետում նշված տարածքներ մուտք գործելը պարտավոր են ներկայացնել համապատասխան հրամանը, այդ շինությունները տնօրինողներին ծանոթացնել հրամանի հետ, առաջարկել ինքնակամ մաքսային մարմիններ ներկայացնել մաքսային հսկողությունից թաքցված ապրանքները և տրանսպորտային միջոցները:
45. Մաքսային մարմիններն իրականացնում են նշված վայրերի զննումը, հաշվառում և զննում նշված վայրերում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքները, ստուգում մաքսային հսկողության ենթակա գործողությունների իրականացման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
46. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք մաքսային հսկողության իրականացման նպատակով կարող են մուտք գործել ֆիզիկական անձանց բնակարաններ՝ օրենքով սահմանված կարգով:
47. Սույն մեթոդիկայի 43, 44, 45 և 46-րդ կետերում նշված գործողությունների արդյունքում կազմվում են համապատասխան արձանագրություններ:
48. Մաքսային հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված դեպքերում մաքսային մարմինների պաշտոնատար անձինք կարող են կիրառել մաքսային ապահովումներ՝ կնիքներ, կապարակնիքներ, դրոշմելու, թվային, տառային և այլ դրոշմավորման, նույնականացնող նշաններ:
49. Մաքսային ապահովումներ կիրառվում են ապրանքների փաթեթավորման, տրանսպորտային միջոցների, շինությունների և այլ վայրերի նկատմամբ, որտեղ գտնվում են կամ կարող են գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ կամ տրանսպորտային միջոցներ, և որտեղ իրականացվում են մաքսային մարմինների կողմից վերահսկվող գործողությունները:
50. Մաքսային հսկողության իրականացման ժամանակ սույն կարգի 48-րդ կետում նշված ապահովման միջոցները կիրառվում են՝ դրոշմներ նշելով, նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելով, ապրանքների և տրանսպորտային միջոցների նկարագրությամբ գծագրեր կազմելով, մասշտաբային պատկերների, լուսանկարների, իլյուստրացիաների պատրաստմամբ, ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի և մաքսային ապահովման այլ միջոցների օգտագործմամբ:
51. Մաքսային ապահովման միջոցները կարող են փոփոխվել կամ վերացվել միայն մաքսային մարմինների կողմից կամ նրանց թույլտվությամբ՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
(1-ին ձևն ուժը կորցրել է 11.09.08 N 1056-Ն)
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
(Վերնագիրը փոփ. 22.01.09 N 78-Ն)
ԶՆՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 00000
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
______ ____________ 200 թ. _____________________ (արձանագրությունը կազմելու վայրը) ___________________________________________ մաքսատան (մաքսային կետի) ______________________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) և ի դեմս ________________________________________________________ (ապրանք տեղափոխող անձի լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը) լիազոր ներկայացուցիչ_____________________________________ մասնակցությամբ (պաշտոնը, անունը, ազգանունը) կազմեցին հայտարարագրված ապրանքների և այլ առարկաների զննման վերաբերյալ N _____________ հանձնարարականով նախատեսված զննման արդյունքների մասին սույն արձանագրությունը: ________________________ԲՄՀ-ով հայտարարագրված ապրանքներից և այլ (ԲՄՀ-ի գրանցման համարը, ամսաթիվը) առարկաներից զննման է ենթարկվել _______________________________________ (զննման ենթարկված ապրանքների քանակը, զննման համառոտ նկարագրությունը) _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ Զննման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի հոդվածներով նախատեսված մաքսային կանոնների խախտման դեպքեր չեն հայտնաբերվել: Ապրանքների զննումն իրականացնող տեսուչ ____________________ ____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Ապրանքը տեղափոխող անձի լիազոր ներկայացուցիչ ____________________ ____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
(2-րդ ձևը փոփ. 25.08.01 N 770, 11.09.08 N 1056-Ն)