ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2009 թվականի N 1129-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 9-րդ կետի`
ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) առաջին կարգի ստորագրության իրավունքով` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական մարմինների համար` ԲԳԿ-ի աշխատակազմի ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերի ևուղղ. այլ պետական մարմինների համար` գլխավոր ֆինանսիստը կամ ղեկավարի հրամանով լիազորված անձը, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների համար` համայնքի ղեկավարը, գլխավոր ֆինանսիստը կամ ղեկավարի հրամանով լիազորված անձը»,
բ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) երկրորդ կարգի ստորագրության իրավունքով` ԲԳԿ-ի ֆինանսական ծառայության ղեկավարը, ֆինանսական ծառայության ղեկավարի տեղակալը, գլխավոր հաշվապահը կամ գործերի կառավարիչը».
2) 10-րդ կետի`
ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) առաջին կարգի ստորագրության իրավունքով` պետական մարմինների համար` ԲՍԿ-ի ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերի և այլ պետական մարմինների համար՝ ղեկավարի հրամանով լիազորված անձըուղղ., իսկ տեղական ինքնակառավարման մարմինների համար` ԲՍԿ-ի ղեկավարը կամ ղեկավարի կողմից լիազորված անձը»,
բ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) երկրորդ կարգի ստորագրության իրավունքով` ԲՍԿ-ի ֆինանսական ծառայության ղեկավարը, ֆինանսական ծառայության ղեկավարի տեղակալը, գլխավոր հաշվապահը կամ գործերի կառավարիչը».
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 101-րդ կետով.
«101. Սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերում նշված փաստաթղթերի ստորագրության (ստորագրությունների) և կնիքի (կնիքների) նմուշները հաստատում է ԲԳԿ-ի կառավարումը (ղեկավարումը) իրականացնող պաշտոնատար անձը:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2009 թ. հոկտեմբերի 7
Երևան