Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ Ո Ւ Ն
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության Խորհրդակցական խորհրդի կազմավորման մասին» 1992 թ. նոյեմբերի 13-ի համաձայնագրի (այսուհետև՝ Համաձայնագիր) մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետև՝ Կողմեր,
ընդունելով բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում, աշխատաշուկայի և բնակչության զբաղվածության հարցերում համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը,
ելնելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի վերանվանման և գործունեության հետագա կատարելագործման անհրաժեշտությունից, հաշվի առնելով Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության մարմինների ընդհանուր կանոնակարգի պահանջները՝ հաստատված Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ,
Անկախ Պետությունների Համագործակցության հետագա զարգացման 2007 թվականի հոկտեմբերի 5-ի հայեցակարգի 4.5-րդ կետի իրագործման նպատակով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Համաձայնագրի անվան մեջ «միգրացիայի» բառը փոխարինել «զբաղվածության» բառով:
2. Նախաբանում «միգրացիայի» բառը փոխարինել «աշխատաշուկայի» բառով:
3. 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ստեղծել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության Խորհրդակցական խորհուրդ (այսուհետև՝ Խորհուրդ), որի կազմի մեջ կմտնեն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պետական իշխանության համապատասխան մարմինների այն ղեկավարները, ովքեր տիրապետում են աշխատաշուկայի, աշխատանքային հարաբերությունների, զբաղվածության և սոցիալական պաշտպանության կարգավորմանն առնչվող հարցերին:
Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է համաձայն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության Խորհրդակցական խորհրդի մասին կանոնակարգի, որը Համաձայնագրի անբաժանելի մասն է՝ սույն Համաձայնագրին կից Հավելվածի համաձայն»:
4. 2-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «միգրացիայով» բառը փոխարինել «աշխատաշուկայով» բառով:
5. 3-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերությունները հանել:
Հոդված 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի՝ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Հոդված 3
Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Համաձայնագրի ցանկացած մասնակից պետության կողմից միանալու համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով: Միացող պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Կատարված է Մինսկ քաղաքում 2016 թվականի հոկտեմբերի 28-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ (վերապահումով) |
Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ |
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ |
Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ |
Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ |
Թուրքմենստանի Կառավարության կողմից՝ ----------------------- |
Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ |
Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ |
Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ |
Ուկրաինայի Կառավարության կողմից՝ ------------------------- |
Մոլդովայի Հանրապետության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ |
Հավելված «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության Խորհրդակցական խորհրդի կազմավորման մասին» 1992 թվականի նոյեմբերի 13-ի համաձայնագրի |
Կանոնակարգ
ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության Խորհրդակցական խորհրդի
1. Ընդհանուր դրույթներ
ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության Խորհրդակցական խորհուրդը (այսուհետև՝ Խորհուրդ) Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետև՝ ԱՊՀ) ճյուղային համագործակցության մարմին է:
Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրությամբ, ԱՊՀ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի, ԱՊՀ տնտեսական խորհրդի որոշումներով, ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների մասին 2009 թվականի հոկտեմբերի 9-ի ընդհանուր կանոնակարգով և սույն կանոնակարգով:
Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է ԱՊՀ հործադիր կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ:
Խորհուրդն իր գործունեության ընթացքում հաշվետու է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին:
Խորհուրդն ամեն տարի ԱՊՀ գործադիր կոմիտեին տրամադրում է տեղեկատվություն իր գործունեության վերաբերյալ:
2. Խորհրդի խնդիրները
Խորհրդի հիմնական խնդիրներն են.
աջակցություն աշխատանքային հարաբերությունների, սոցիալական գործընկերության, աշխատանքի պաշտպանության, աշխատաշուկայի, զբաղվածության, բնակչության (այդ թվում՝ ճառագայթման ազդեցությունից տուժած քաղաքացիների) սոցիալական պաշտպանության համագործակցությանը,
համագործակցության նշված ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցների մշակում,
Խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերում փոխգործակցություն ԱՊՀ ճյուղային համագործակցության այլ մարմինների հետ:
3. Խորհրդի գործառույթները
3.1. Խորհրդի հիմնական գործառույթներն են.
մասնակցություն բազմակողմ միջազգային պայմանագրերի, համալիր ծրագրերի և Խորհրդի իրավասության մեջ մտնող այլ հարցերի վերաբերյալ փաստաթղթերի նախագծերի մշակմանը և դիտարկմանը,
մասնակցություն սոցիալ-աշխատանքային ոլորտի մոդելային օրենքների և հանձնարարական-առաջարկների նախագծերի մշակմանը և ընդհանուր աշխատաշուկայի ձևավորման, զբաղվածության, աշխատանքի պաշտպանության և բնակչության սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերի ուսումնասիրություն,
մասնակցություն ճառագայթման ազդեցությունից տուժած անձանց կարգավիճակը որոշելու սկզբունքների և չափանիշների մշակմանն ու հիմնավորմանը,
մասնակցություն ճառագայթման ազդեցությունից տուժած քաղաքացիների, նրանց ընտանիքների անդամների առողջության պաշտպանության և վերականգնման բազային մակարդակների, մեթոդական մոտեցումների, հանձնարարական-առաջարկների, փոխհամաձայնեցված սոցիալական չափորոշիչների մշակմանը,
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության Խորհրդակցական խորհրդի կազմավորման մասին» 1992 թ. նոյեմբերի 13-ի Համաձայնագրի (այսուհետև՝ Համաձայնագիր) մասնակից պետությունների միջև սոցիալ-աշխատանքային ոլորտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կազմակերպում,
աջակցություն աշխատանքի, զբաղվածության և բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում մասնագետների որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը:
3.2. Խորհրդի առջև կարող են դրվել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի կողմից սահմանված այլ խնդիրներ և գործառույթներ:
4. Խորհրդի իրավունքները
Խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերի առնչությամբ իր խնդիրների և գործառույթների իրականացման համար Խորհուրդն իրավունք ունի՝
ընդունելու խորհրդատվական բնույթ ունեցող որոշումներ,
մշակելու փաստաթղթերի նախագծեր և սահմանված կարգով ներկայացնելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի դիտարկմանը,
անհրաժեշտության դեպքում ստեղծելու աշխատանքային խմբեր՝ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման և քննարկման նպատակով:
5. Խորհրդի աշխատանքի կազմակերպումը
5.1. Խորհուրդը ձևավորվում է Համաձայնագրի մասնակից պետությունների՝ Խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերով զբաղվող նախարարությունների (գերատեսչությունների) ղեկավարներից: Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն Խորհրդում ունի մեկ ձայն:
Խորհրդակցական ձայնի իրավունքով Խորհրդի կազմի մեջ են մտնում խորհրդի քարտուղարության ղեկավարը և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:
5.2. Խորհրդի անդամներին փոխարինող անձանց Խորհրդի նիստին ուղարկելու դեպքում նրանց լիազորությունները պետք է հաստատվեն մինչև հերթական նիստի սկսվելը` Խորհրդի քարտուղարությանն այդ մասին նախապես ծանուցելով:
Խորհրդի համաձայնությամբ Խորհրդի նիստերին կարող են մասնակցել շահագրգիռ նախարարությունների (գերատեսչությունների), պետական մարմինների, ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Խորհրդի անդամները խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով կարող են ներգրավել փորձագետների:
5.3. Խորհրդի անդամներն ունեն նույն իրավունքները, կարող են ստանալ անհրաժեշտ տեղեկությունը Խորհրդի և Խորհրդի շրջանակներում գործող աշխատանքային խմբերի գործունեության մասին, ինչպես նաև քննարկման ներկայացնել Խորհրդի լիազորությունների մեջ մտնող հարցեր:
5.4. Խորհրդի քարտուղարության գործառույթները սահմանվում են սույն կանոնակարգով և վերապահվում են Համաձայնագրի մասնակից պետության պետական իշխանության այն մարմնին, որի ղեկավարը նախագահում է Խորհրդում, և ԱՊՀ գործադիր կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանմանը:
Խորհրդի քարտուղարության ղեկավար է հանդիսանում Համաձայնագրի մասնակից պետության պետական իշխանության մարմնի այն ներկայացուցիչը, որը նախագահում է Խորհրդում, իսկ քարտուղարության ղեկավարի տեղակալ՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:
Խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերի ավանդապահը ԱՊՀ գործադիր կոմիտեն է:
5.5. Խորհուրդն իր նիստերն անցկացնում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս քան տարին մեկ անգամ, Համաձայնագրի յուրաքանյուր անդամ պետությունում՝ ըստ հերթականության: Հերթական նիստի անցկացման վայրը որոշվում է Խորհրդի նախորդ նիստի ժամանակ (որպես կանոն՝ ԱՊՀ մասնակից պետությունների անվանումների ռուսերեն այբբենական կարգով):
5.6. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է Համաձայնագրի մասնակից պետությունների՝ ձայնի իրավունք ունեցող ներկայացուցիչների ոչ պակաս, քան կեսը:
5.7. Խորհրդում նախագահությունն իրականացվում է Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության կողմից, ըստ հերթականության՝ ի դեմս նրա ներկայացուցչի, ԱՊՀ մասնակից պետությունների անվանումների ռուսերեն այբբենական կարգով, որպես կանոն՝ մեկ տարի: Խորհրդի նախորդող և հաջորդող նախագահողները հանդիսանում են համանախագահողներ: Խորհրդի նահագահողի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է համանահագահողներից որևէ մեկին:
5.8. Խորհրդի արտահերթ նիստ կարող է գումարվել Խորհրդի ցանկացած անդամի առաջարկությամբ, եթե Խորհրդի բոլոր անդամների հետ խորհրդակցությունից հետո դրա օգտին արտահայտվի Խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը: Այդ դեպքում նիստն անց է կացվում այն պետության տարածքում, որի ներկայացուցիչ է հանդիսանում նիստի գումարումը նախաձեռնող Խորհրդի անդամը:
5.9. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի այն անդամները, որոնք համաձայն չեն որոշմանը, կարող են հայտնել հատուկ կարծիք, որը կարտացոլվի նիստի արձանագրության մեջ և կկցվի վերջինիս:
5.10. Համաձայնագրի ցանկացած մասնակից պետություն կարող է հայտնել քննարկվող հարցում իր հետաքրքրված չլինելու մասին, ինչը չպետք է դիտարկվի որպես խոչընդոտ որոշման ընդունման համար:
5.11. Խորհրդի այն որոշումները, որոնք առնչվում են Համաձայնագրի որևէ մասնակից պետության անմիջական շահերին, չեն կարող ընդունվել վերջինիս ներկայացնող Խորհրդի անդամի կամ լիազոր ներկայացուցչի բացակայության դեպքում:
5.12. Խորհրդի նիստերն անցկացվում են բաց՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Խորհուրդն ընդունում է այլ որոշում:
5.13. Խորհրդի քարտուղարությունը.
իրականացնում է խորհրդի գործունեության կազմակերպչական և փաստաթղթային ապահովումը,
կազմակերպում է Խորհրդի նիստերի տեխնիկական սպասարկումը,
վարում է Խորհրդի նիստի արձանագրությունը,
ամփոփում է ստացվող նյութերը և կազմակերպում դրանց առաքումը,
ապահովում է Խորհրդի իրավասությունների շրջանակի մեջ մտնող հարցերին առնչվող տեղեկատվության փոխանակումը Խորհրդի անդամների միջև,
կատարում է իր գործառույթների իրականացման հետ կապված այլ գործողություններ:
5.14. Խորհրդի նիստերի անցկացման ֆինանսավորման ծախսերը կատարվում են ընդունող կողմ հանդիսացող՝ Համաձայնագրի մասնակից պետության պետական իշխանության համապատասխան մարմինների հաշվին:
Խորհրդի անդամների և Խորհրդի նիստի մասնակիցների գործուղման ծախսերը կատարվում են ուղարկող երկրների պետական իշխանության մարմինների և ԱՊՀ մասնակից պետությունների կազմակերպությունների կողմից:
5.15. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
2016թ. հոկտեմբերի 28-ի՝ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության Խորհրդակցական խորհրդի կազմավորման մասին» 1992 թվականի նոյեմբերի 13-ի hամաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության վերաբերյալ
Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի՝ 2009 թ. հոկտեմբերի 9-ի «ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների մասին Հիմնական կանոնակարգի վերաբերյալ» որոշման առնչությամբ:
Ադրբեջանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ |
Յագուբ Էյուբով |
Արձանագրությունն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2019թ. մարտի 23-ին
![loading...](/static/img/loader.gif)