ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2009 թվականի N 554-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հանրապետական գործադիր մարմիններում ներդրումային ծրագրեր բացահայտելու, ինչպես նաև դրանք Եվրասիական զարգացման բանկին, Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզէՍ) հակաճգնաժամային հիմնադրամին և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզէՍ) բարձր տեխնոլոգիաների կենտրոն ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` համագործակցելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ, ներկայացնել առաջարկություններ այն ներդրումային ծրագրերի վերաբերյալ, որոնք պետք է ներկայացվեն Եվրասիական զարգացման բանկին, Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզէՍ) հակաճգնաժամային հիմնադրամին և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզէՍ) բարձր տեխնոլոգիաների կենտրոնին:
3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` առավելագույնս աջակցել աշխատանքային խմբի գործունեությանը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 6 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 6-ի N 554-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Արամյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Մ. Թումասյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Դ. Հարությունյան | - ՀՀ վարչապետի օգնական |
Խ. Ավալյան | - ՀՀ վարչապետի օգնական |
Լ. Հունանյան | - ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության ֆինանսական վերլուծաբան (համաձայնությամբ) |
Ա. Տեր-Մարտիրոսյան | - փորձագետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |