«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2003 թվականի N 1206-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐԶԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործին օժանդակելու, երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ու ռազմատեխնիկական աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «N 196 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Դավթաշենի 4-րդ միկրոշրջանում գտնվող լաբորատոր մասնաշենքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն» հասարակական կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 1-ամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն» հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված մասնաշենքի անհատույց օգտագործման պայմանագիր` հինգ տարի ժամկետով:
3. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված մասնաշենքի տակ գտնվող ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
4. Առաջարկել «Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման հանձնված մասնաշենքի և հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել իր միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|