ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2009 թվականի N 794-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակ փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը հաստատելու մասին» N 930‑Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե», «զ», «է» և «ը» ենթակետերով.
«ե) համակարգի կենսաթոշակառուների տվյալների մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի,
զ) նախորդ ամսվա ընթացքում կենսաթոշակ նշանակված համակարգի կենսաթոշակառուների տվյալների մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 6 հավելվածի,
է) համակարգի կենսաթոշակառուների տվյալներում կատարված փոփոխությունների և դրանց հիմքերի մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 7 հավելվածի,
ը) համակարգի նախորդ ամսվա ընթացքում մահացած կենսաթոշակառուների տվյալների մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 8 հավելվածի»:
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետին, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաuտանի Հանրապետության դատախազին`
ա) մինչև 2009 թվականի սեպտեմբերի 25-ը էլեկտրոնային կրիչով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել 2009 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ սույն որոշման 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված տեղեկանքը,
բ) սկսած 2009 թվականի սեպտեմբեր ամսից` մինչև յուրաքանչյուր ամսվա 10‑ը, էլեկտրոնային կրիչով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել նաև սույն որոշման 2-րդ կետի «զ»,«է» և «թ» ենթակետերով սահմանված տեղեկանքները:
Սույն կետի պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի անլուր անձնակազմի կենսաթոշակառուների վրա:»:
2. Որոշումը լրացնել NN 5, 6, 7 և 8 հավելվածներով` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Տ. Սարգսյան
2009 թ. հուլիսի 21
Երևան
Հավելված N 1 հուլիսի 16-ի N 794-Ն որոշման |
«Հավելված N 5 մայիսի 12-ի N 930-Ն որոշման |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
____________ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ (մարմնի անվանումը) |
01 _________ 200—թ. դրությամբ |
|
» |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 հուլիսի 16-ի N 794-Ն որոշման |
«Հավելված N 6 մայիսի 12-ի N 930-Ն որոշման |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_______________ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՅՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ | |
(մարմնի անվանումը) |
ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ |
|
|
» |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 հուլիսի 16-ի N 794-Ն որոշման |
«Հավելված N 7 մայիսի 12-ի N 930-Ն որոշման |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
______________ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ | |
(մարմնի անվանումը) |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՔԵՐԻ ՄԱՍԻՆ |
|
|
» |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 հուլիսի 16-ի N 794-Ն որոշման |
«Հավելված N 8 մայիսի 12-ի N 930-Ն որոշման |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՄԱԿԱՐԳԻ ________________ ՆԱԽՈՐԴ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
(մարմնի անվանումը) |
ՄԱՀԱՑԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
|
» |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |